Artsakhpress

Միջազգային

Իրաքում ընթացող ցույցերի պատճառով զոհվել է 2 հոգի

 Իրաքի մի քանի գավառում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ժամանակ տուժել է ավելի քան 300 մարդ:

Իրաքում ընթացող ցույցերի պատճառով զոհվել է 2 հոգի

Իրաքում ընթացող ցույցերի պատճառով զոհվել է 2 հոգի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԻնչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, բողոքի ակցիայի մասնակիցները տարբեր քաղաքներում այրում են պետական կառույցները:
«Բողոքի ակցիայի երկու մասնակից զոհվել է, 337 հոգի վիրավոր է: Իրավապահ մարմիններից տուժել է 72 հոգի»,- հայտնել է Իրաքի արտաքին գործերի նախարարությունը:
Ցուցարարները այրել են Սամավա քաղաքի ընտրական հանձնաժողովի շենքը, իսկ Վասիտ նահանգում քաղաքացիական պաշտպանությանը հաջողվել է  մարել քաղաքական տարբեր կուսակցությունների գրասենյակներում բռնկված կրակը:
Ավելի վաղ, իրաքյան շիաների հոգևոր առաջնորդ Ալի աս-Սիստանին հորդորել էր ցուցարարներին և ուժայիններին զերծ մնալ բռնությունից և արյունահեղությունից:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ ցույցերի ժամանակ՝ հոկտեմբերի 1-ից մինչ ամսվա կեսը, զոհվել է 149 ցուցարար, վիրավոր է մոտ 3.5 հազարը: 
Ցուցարարները պահանջում են իշխանությունների հրաժարականը:
Իրաքի վարչապետ Ադել Աբդ ալ-Մահդին հոկտեմբերի 24-ի գիշերը հայտարարել էր, որ պատրաստվում են փոխել ընտրությունների մասին օրենքը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը՝ -64-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մակրոնի հրահանգով կարգելվի թուրք իմամների մուտքը Ֆրանսիա

Հանրապետությունում դադարեցվել են հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների պարապմունքները

Ստեփանակերտի որոշ դեղատներում խախտումներ են արձանագրվել

Քաղաքացին խաբեության զոհ է դարձել. ԱՀ ոստիկանություն

Իրանը հայտնել Է կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպքի մասին

Արցախցի երիտասարդին անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն բուժման ծախսերը հոգալու համար

Գորիս-Սիսիան ավտոճանապարհահատվածը փակ է. ԱԻՊԾ

Կորոնավիրուսային թոքաբորբը, որպես կանոն, բարդություններ չի առաջացնում. չինացի ակադեմիկոս

Այլ բնակավայր գործուղվող ուսուցիչներին հավելավճարը կտրամադրվի նոր կարգով

Search