Շվեյցարիան որոշում է կայացրել նոյեմբերի կեսերից Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները թեթևացնելու մասին՝ պայմանավորված թուրքական ռազմարշավի հետևանքով երկրում տիրող հումանիտար իրավիճակի բարդացմամբ:
Շվեյցարիան որոշել է մեղմացնել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները Թուրքիայի ռազմական գործողությունների պատճառով
Մտահոգություն հայտնելով «մարտերի հումանիտար հետևանքների շուրջ՝ Բեռնը որոշում է կայացրել «կարգավորել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցների ռեժիմը»: Այս որոշման նպատակն է հնարավորություն տալ Շվեյցարիայից ֆինանսավորում ստացող մարդասիրական կազմակերպություններին, ինչպես նաև շվեյցարական դիվանագիտական ներկայացուցչություններին գործարար հարաբերություններ պահպանել պատժամիջոցների տակ հայտնված կառույցների հետ: