Սիրիայի արևելյան Դեր-Զոր քաղաքի Ալբուքամալ շրջանի և Իրաքի տարածքում գտնվող Ալկաիմ սահմանային անցակետերը 5 տարի անց կրկին բացվել են:
5 տարի անց վերաբացվել է Իրաքի ու Սիրիայի սահմանային անցակետը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Նշվում է, որ 2014թ. սիրիական սահմանային անցակետը գրավել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները, գրում է ermenihaber.am լրատվական կայքը:
Սիրիական ուժերը 2017թ. նոյեմբերին քուրդ զինյալների աջակցությամբ Ալբուքամալ սահմանային անցակետը կարողացել էին մաքրել ԻՊ-ի ահաբեկիչներից:
Իսկ Իրաքի սահմանում գտնվող Բագոզի շրջանն ԱՄՆ-ի աջակցությամբ ԻՊ-ի ահաբեկիչներից ազատագրել էին Սիրիայում «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG):
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -67-: