Artsakhpress

Վերլուծական

Թուրքական զորքերի հետքաշման պահանջը կմիջազգայնանա. Գանտահարյանը՝ Սիրիայի դեպքերի մասին

«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի կարծիքով՝ թուրքական զորքերի հետքաշման պահանջը կմիջազգայնանա, եւ միջազգային ընտանիքը կսկսի սուր հնչեղություն տալ Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման սկզբունքին։

Թուրքական զորքերի հետքաշման պահանջը կմիջազգայնանա. Գանտահարյանը՝ Սիրիայի դեպքերի մասին

Թուրքական զորքերի հետքաշման պահանջը կմիջազգայնանա. Գանտահարյանը՝ Սիրիայի դեպքերի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԳանտահարյանը նման տեսակետ հայտնեց լրագրողի հարցերին ի պատասխան՝ անդրադառնալով վերջին օրերին Սիրիայում Թուրքիայի ագրեսիվ գործողություններին:
«Հյուսիսային Սիրիայում որոշակի տարածքներ քրդաթափվում են, դրանց փոխարեն տեղակայվում են սիրիական զորքեր,ինչով բացատրվում է նաեւ Մոսկվայի լուռ համաձայնությունը այս գործողություններին։ Չեմ կարծում, որ Անկարային կհաջողվի իր առաջադրած անվտանգության գոտին ստեղծել։ Բանաձեւն այն է այս բոլորի, որ Անկարան կստանա քրդազերծված սահմանային որոշակի գոտի, իսկ Մոսկվան կստանա այդ տարածքներում սիրիական կառավարական բանակի վերահսկողություն։ Ճիշտ է, որ հերթական անգամ շահարկվում է քրդական գործոնը։ Չի բացառվում, սակայն, որ այլ առիթի քրդական ազդակը վերստանա իր ռազմական դերակատարությունը տարածաշրջանում։ Թուրքական զորքերի հետքաշման պահանջը կմիջազգայնանա եւ միջազգային ընտանիքը կսկսի սուր հնչեղություն տալ Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման սկզբունքին»,-ասաց Գանտահարյանը:
Նա Թուրքիայի ներխուժման գործողությունները մեկնաբանելիս  կարևոր համարեց մտաբերել քաղաքական հարթության վրա երկու կարևոր իրադրություն. «Նախ մի ամիս առաջ Ռուսաստանի դաշնության արտգործնախարար Լավրովի հայտարարությունը՝ թե Սիրիայի պատերազմն ավարտել է։ Երկրորդը՝ ներխուժման նախօրեին Սիրիայի կառավարությունը կազմեց նոր Սահմանադրության վերամշակման հանձնաժողովը, որի նախնական խորհրդակցություններին մասնակցում էին ՄԱԿ-ի ներկայացուցիչները։ Ուզում եմ ասել, որ քաղաքական առումով նոր շրջափուլ էր նախանշվում Սիրիայի համար։ Անկարայի ներխուժումը տեղի ունեցավ ամերիկյան կանաչ լույսի եւ ռուսական լռության արանքում»,-նշեց նա:
Գանտահարյանը նկատեց, որ ներխուժումից հետո ԵՄ-ի անդամ երկրները սկսեցին խոսել Թուրքիային սպառազինություն չտրամադրելու մասին, հնչեցին կոչեր՝ դադարեցնելու ռազմական գործողությունները, ԱՄՆ-ը մի կողմից կանաչ լույս վառեց, մյուս կողմից մեկնարկեց գործընթաց պատժամիջոցների խստացման։ Սակայն նա նկատեց, որ այդ բոլորի արդյունքն այն է, որ հյուսիսային Սիրիայում որոշակի տարածքներ քրդաթափվում են:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -53-:

     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search