Փետրվարի 28-ի լույս մարտի 1-ի գիշերը հայ-թուրքական սահմանը հսկող ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերը ձերբակալել են Թուրքիայի կողմից սահմանը խախտած տղամարդու:
Ռուս սահմանապահները թուրքական կողմից սահմանը խախտած տղամարդու են ձերբակալել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության հաղորդմամբ, ահազանգը ստացվել է Գյումրիի սահմանապահ ջոկատի տարածքում:
Որոնողական աշխատանքների արդյունքում ձերբակալվել է քաղաքացի, որի մոտ առկա է Չեխիա մուտքի արտոնագիր:
Ռուսերեն եւ հայերեն սահմանախախտը չի խոսել, ռուս սահմանապահները նրան հանձնել են ԱԱԾ-ին: