Artsakhpress

Միջազգային

Քրդերն իրավունք ունեն սիրիական բանակի հետ միասին պաշտպանել իրենց հողերը. Հասան Ռոհանի

Իրանը Թուրքիային կոչ է անում վերանայել իր ներկայիս դիրքորոշումն ու Սիրիայի հյուսիսում գործել մեծ համբերությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ մեկնաբանելով Սիրիա Թուրքիայի ներխուժումը:

Քրդերն իրավունք ունեն սիրիական բանակի հետ միասին պաշտպանել իրենց հողերը. Հասան Ռոհանի

Քրդերն իրավունք ունեն սիրիական բանակի հետ միասին պաշտպանել իրենց հողերը. Հասան Ռոհանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Mehr-ը:
«Ինչպես մենք հայտարարել ենք Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ տեղի ունեցած վերջին եռակողմ հանդիպմանը, Սիրիայի հյուսիսային հատվածի եւ Թուրքիայի հարավային հատվածի սահմանային անվտանգությունը պետք է ապահովի միայն սիրիական բանակը: Այլ երկրներ պետք է համագործակցեն այդ հարցում, այն դեպքում, երբ ամերիկյան զորքերը պետք է լքեն տարածաշրջանը»:
Նշելով, որ թուրքական կառավարությունն անհանգստացած է իր հարավային սահմանների անվտանգության հարցով, Ռոհանին հայտարարել է, որ «խնդրի լուծման համար անհրաժեշտ է լավագույն ճանապարհն ընտրել»:
Ռոհանիի խոսքով՝ «քրդերն իրավունք ունեն սիրիական բանակի հետ միասին պաշտպանել իրենց հողերը»:
«Մենք կոչ ենք անում մեր եղբորը՝ Թուրքիային, վերանայել ներկայիս դիրքորոշումն ու գործել մեծ համբերությամբ: Այսօր գլխավոր խնդիրը ոչ թե Սիրիայի հյուսիս-արեւելքում է կամ Եփրատի արեւելյան հատվածում, այլ Իդլիբում, որտեղ հավաքվել են բոլոր ահաբեկիչները»,- ասել է Իրանի նախագահը: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -72-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ավստրալիայում տոննաներով գազար են նետել ուղղաթիռից՝ կենդանիներին կերակրելու համար

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

Ադրբեջանցի օպերային երգիչը հրաժարվել է հայուհու հետ ելույթ ունենալ էթնիկ պատկանելության պատճառով

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Բակո Սահակյանն այցելել է մի շարք զորամասեր

Search