Կարծում եմ՝ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ. այդ մոտեցումը համահունչ է Արցախի իշխանություններին:
Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ. Մասիս Մայիլյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Ստեփանակերտի 3/3 ընտրատեղամասում քաղաքացիական պարտքը կատարելուց հետո, լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:
Ըստ Մ. Մայիլյանի՝ այդ առումով շատ ողջունելի է, որ ՀՀ նոր կառավարությունը ևս որդեգրել է այդ նույն քաղաքականությունը:
«Փաշինյան-Ալիև հանդիպումների ժամանակ այդ հարցը ՀՀ վարչապետը մշտապես առաջ է քաշում»,-նշել է նախարարը: Անդրադառնալով ՏԻՄ ընտրությւոններին՝ նախարարն ասել է, որ իր ցանկությունն է տեսնել հարմարավետ և մաքուր Ստեփանակերտ, որի համար էլ հենց ինքն է քվերկել:
արգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -26-: