Artsakhpress

Վերլուծական

«Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը փակվելու է 2020 թվականին. լավ ազատվեցինք». Հարութ Սասունյան

Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը (ԹՈԻԻ) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1983 թ․ Վաշինգտոնում՝ Թուրքիայի կառավարության կողմից 3 միլիոն դոլարի նվիրատվությամբ։

«Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը փակվելու է 2020 թվականին. լավ ազատվեցինք». Հարութ Սասունյան

«Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը փակվելու է 2020 թվականին. լավ ազատվեցինք». Հարութ Սասունյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 2019 թ․մայիսի 31-ին ԹՈՒԻ -ն հանդես եկավ մամուլի հաղորդագրությամբ՝ հայտարարելով, որ կդադարեցնի իր գործունեությունը 2020 թ. սեպտեմբերի 30-ին։ Այս ինստիտուտի փակման հանգամանքներին է անդրադարձել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը «Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը փակվելու է 2020 թվականին. լավ ազատվեցինք» վերնագրով հոդվածում։
Այն ներկայացնում ենք ստորեւ․
«Այս հայտարարությունն անսպասելի էր երկու պատճառով․
1) Երեք միլիոն դոլարը համեմատաբար մեծ գումար չէ թուրքական կառավարության համար, որը տարիներ շարունակ տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսել Միացյալ Նահանգներում հանրային կապերի (PR) և լոբբիստական ընկերությունների վարձման համար։ Երեք միլիոն դոլարի կամ մնացորդի վերադարձը Թուրքիային չի կարող էական ազդեցություն ունենալ երկրի ֆինանսական դրության վրա։ Տնտեսական անկումից ուշքի գալու համար Թուրքիային անհրաժեշտ է մի քանի հարյուր միլիարդ դոլար։
2) Չնայած իր հաջողությունների մասին ինստիտուտի ղեկավարության պարծենկոտ մամուլի հաղորդագրությանը՝ Թուրքիայի կառավարության կողմից դրամական միջոցների դադարեցումը նշանակում է, որ ինստիտուտը չի կարողացել հասնել իր քարոզչական նպատակներին։ Թուրքական կառավարությունը դադարեցրել է ԹՈՒԻ -ի ֆինասավորումը 2015-ին։ Բարդացնելով խնդիրը, ինստիտուտի ղեկավարներն իրենց մամուլի հաղորդագրության մեջ խոստովանել են, որ նրանց չի հաջողվել արտաքին աղբյուրներից բավարար միջոցներ ստանալ ինստիտուտի գործունեությունը շարունակելու համար։ Վերջին տարիներին ԹՈՒԻ -ն մասնակի ֆինանսական աջակցություն է ստացել Ջորջթաունի համալսարանից, Koç հոլդինգից, FIBA հոլդինգից և Մուխտար Քենթից («Կոկա-Կոլա» ընկերության խորհրդի նախկին նախագահ) ու նրա տիկնոջից և այլ անհատ նվիրատուներից։
ԹՈՒԻ -ի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ սկսած 1983 թ․ իր դրամաշնորհները նպաստել են Թուրքիայի և թուրքերենի ուսումնասիրությանը «ԱՄՆ 45 նահանգներում և Կոլումբիայի շրջանում։ Ավելի քան 130 դրամաշնորհային ատենախոսություններ վերածվել են 70-ից ավել պրոֆեսորական պաշտոնների բարձրագույն կրթության ամերիկյան հաստատություններում, իսկ լեզվական և հետազոտական պարգևներն օգնել են առնվազն 235 հոգու, որոնք զբաղեցրել են դասախոսական և հետազոտական պաշտոններ Միացյալ Նահանգներում և այլուր։ Վերջին հինգ տարիների ընթացքում մի քանի տասնյակ երիտասարդ գիտնականների տրված պարգևները լրացուցիչ օգուտ կբերեն ապագայում։ Գրեթե 80 ամերիկյան հաստատություններում ստեղծվել են Թուրքիայի վերաբերյալ գրադարանային և հետազոտական հավաքածուներ, կամ բավականաչափ ավելացվել են առկա ռեսուրսները ԹՈՒԻ -ի ֆինանսավորման շնորհիվ, իսկ 19 ամերիկյան համալսարաններ ստացել են մեկնարկային գումարներ՝ Թուրքիային վերաբերյալ դասավանդման նոր պաշտոնների հաստատմանն աջակցելու համար»։
Վերջին տարիներին ԹՈՒԻ -ն տեղակայված էր Վաշինգտոնում, Ջորջթաունի համալսարանի Էդմունդ Ա. Ուոլշի արտաքին ծառայության դպրոցի տարածքում: Ինստիտուտի պատվավոր նախագահը ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանն էր, որը անմիջական վերահսկողություն էր հաստատել Թուրքիայի կառավարության կողմից տրամադրված ԹՈՒԻ -ի դրամաշնորհների վրա։
Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտը հայտնվել է մի շարք սկանդալներում, սկսած Հիթ Լոուրիից, որը ինստիտուտի հիմնադիր և գործադիր տնօրենն էր 1983-1993 թվականներին: Լոուրին կարևոր դեր է խաղացել մի ամբողջական էջ հայտարարությունների պատրաստման եւ հրատարակման գործում «Վաշինգտոն փոստ», «Նյու Յորք թայմս» և «Վաշինգտոն թայմս» թերթերում 1985 թ․ մայիսի 19-ին՝ ստորագրված 69 «մտավորականների» կողմից, որոնք ժխտում էին Հայոց ցեղասպանության եղելությունը։ Լոուրին հետագայում դարձավ օսմանյան և ժամանակակից թուրքական հետազոտությունների Աթաթուրքի պրոֆեսոր Փրինսթոնի համալսարանում շնորհիվ 750 հազար դոլարի ֆինանսավորման Թուրքիայի կառավարությունից։
1985 թ․ «Կալիֆոռնիա կուրիեր» թերթում ամերիկացի մտավորականների անունները թվարկելուց և թուրքական ինստիտուտից յուրաքանչյուրի ստացած գումարների մասին հոդված գրելուց հետո, ես դարձա թուրքական ինստիտուտի հետ իրավական առճակատման առաջին թիրախը։ Հետաքրքիր է, որ այդ մասնագետներից շատերին թուրքական ինստիտուտը դրամաշնորհներ էր տվել: Ես նամակ ստացա ԹՈՒԻ -ի փաստաբաններից, որտեղ ասվում էր, որ նրանք դատի են տալու ինձ զրպարտության համար, եթե ես չհրապարակեմ ծավալուն հերքում, ինչը ես հրաժարվեցի անել։ Իմ փաստաբանները տեղեկացրին թուրքական ինստիտուտի իրավաբաններին, որ իրենց զրպարտության մասին պնդումն անհիմն է, և հայտնեցին նրանց, որ մենք հակընդդեմ հայց ենք ներկայացնելու։ Ի պատասխան՝ ԹՈՒԻ -ն հրաժարվեց իր սպառնալից դատական հայցից…
Այնուհետև, 1995 թ․Հոլոքոստի և Ցեղասպանության ուսումնասիրության ամսագրում հրապարակվեց «Պրոֆեսիոնալ բարոյականություն և Հայոց Ցեղասպանության ժխտումը» վերնագրով հոդված, որը բացահայտեց ԹՈՒԻ -ի գործադիր տնօրեն Հիթ Լոուրիի կազմած նամակը, որը 1990 թ․ թուրք դեսպան Նուզեթ Կանդեմիրի անունից ուղարկվել էր պրոֆեսոր Ռոբերտ Ջեյ Լիֆթոնին՝ ժխտելով Հայոց ցեղասպանության իրողությունը։ Լոուրիի սևագիր նամակը դեսպանի անունով անզգուշաբար ուղարկվել էր պրոֆ․ Լիֆթոնին, որը մեծ ակադեմիական սկանդալի պատճառ դարձավ:
2006 թ. ամերիկացի պրոֆեսոր Դոնալդ Քվաթերթը հրաժարական տվեց ԹՈՒԻ -ի խորհրդի նախագահությունից, հրաժարվելով ենթարկվել Թուրքիայի դեսպանի հրամանին, որ Թուրքիան կջնջի ԹՈՒԻ -ի ֆինանսավորումը, քանի դեռ պրոֆեսոր Քվաթերթը չի հերքել գիտական մի գրքի մասին իր գրությունը, որտեղ նա գրել էր՝ «այն ինչ տեղի է ունեցել հայերի հետ, լիովին համապատասխանում է ՄԱԿ-ի ցեղասպանության սահմանմանը»։ Ի նշան բողոքի՝ ԹՈՒԻ-ի խորհրդի մի քանի այլ անդամներ շուտով հրաժարական տվեցին։
Թուրքական ուսումնասիրությունների ինստիտուտի փակման հայտարարությամբ ԱՄՆ-ում ավելի քիչ հնարավորություն կլինի թուրքական քարոզչության համար՝ խեղաթյուրելով Հայոց ցեղասպանության ողբերգական ճշմարտությունները»։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search