Իսրայելում ապրիլի 9-ին տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով 08:00-ին) սկսվել են խորհրդարանական ընտրությունները: Դրանց մասնակցելու համար գրանցվել են 40 ընտրադաշինք եւ կուսակցություն, սակայն Էլեկտորալ արգելքը հաղթահարել եւ 21-րդ գումարման Կնեսետ (խորհրդարան) անցնել կարող են ակնկալել, 10-ից պակասը, եթե հավատալու լինենք սոցիոլոգներին:
Իսրայելում սկսվել են խորհրդարանական ընտրությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասարակական կարծիքի վերջին հարցումների համաձայն՝ ընտրություններում հաղթելու հիմանական հավակնորդներն են՝ գործող վարչապետ Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը եւ «Կահոլ-Լավան» («Սպիտակ-երկնագույների» դաշինքը, որն այդպես Է կոչվել Իսրայելի դրոշի գույներով) կենտրոնամետ դաշինքը՝ իսրայելական բանակի գլխավոր շտաբի նախկին պետ Բենի Գանցի գլխավորությամբ: