Հնդկաստանում սկսվել են համաշխարհային պատմության մեջ ամենամեծ խորհրդարանական ընտրությունները
Տասնյակ միլիոնավոր հնդկացիներ մասնակցում են համաշխարհային պատմության մեջ ամենամեծ խորհրդարանական ընտրությունների առաջին փուլին:
Հնդկաստանում սկսվել են համաշխարհային պատմության մեջ ամենամեծ խորհրդարանական ընտրությունները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ապրիլի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է BBC News-ը։
Երկրի 20 նահանգների բնակիչները քվեարկում են 91 ընտրական օկրուգներում։
Յոթ փուլից բաղկացած քվեարկությունը, որի ընթացքում Հնդկաստանի քաղաքացիները կընտրեն Ստորին պալատի անդամներին, կտեւի մինչեւ մայիսի 19-ը։ Ձայները կհաշվարկվեն մայիսի 23-ին։
Նշվում է, որ երկրում ձայնի իրավունք ունի 900 մլն ընտրող։
Ընտրությունների հիմնական առաջատարը համարվում է երկրի վարչապետ Նարենդրա Մոդիի կուսակցությունը՝ Բհարաթիա ջանաթա փարթին, որը 2014 թվականին պատմական հաղթանակ տարավ ընտրություններում։
Ընդ որում, ինչպես նշում է գործակալությունը, թերահավատների կարծիքով՝ նրա խոստումները տնտեսական աճի եւ մեծ քանակությամբ աշխատատեղերի ստեղծման մասին չեն արդարացրել Հնդակաստանի քաղաքացիների սպասելիքները։
Մոդիի կուսակցության հիմնական մրցակից են համարում Հնդկաստանի լեգենդար վարչապետների տոհմից Ռահուլ Գանդիին եւ նրա գլխավորած «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցությանը։