Ադրբեջանի մայրաքաղաքում փոթորիկ է:
Բաքվում փոթորիկ է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Day.Az-ը գրում է, որ ժամը 9-ի դրությամբ Բաքվում եւ Աբշերոնի թերակղզում հյուսիս-արեւմտյան քամու արագությունը տեղ-տեղ վայրկյանում հասել է 30-35 մետրի: Ալիքների բարձրությունը հասել է 4,8 մետր:
Ըստ կանխատեսումների՝ հունվարի 17-18-ին քամու արագությունը բաց ծովում վայրկյանում կհասնի մինչեւ 38-40 մետրի: Ծովի ալիքների բարձրությունը կհասնի 6-8 եւ ավելի մետրի,հայտնում է News.am-ը: