Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Ռուսաստանը կարող Է կորցնել արեւմտյան ուղղության «միակ դաշնակցին»՝ նավթի ոլորտում հարկային խուսավարման համար փոխատուցման շուրջ համաձայնությունների բացակայության պատճառով:
Լուկաշենկոն Մոսկվային սպառնացել է արեւմտյան ուղղության «միակ դաշնակցի» կորստով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Չպետք Է կարծել, թե դա (հարկային խուսավարման համար Մոսկվայից փոխհատուցման բացակայությունը) աղետ Է: Եթե Ռուսաստանի ղեկավարությունն ընտրի շարժման այդ ուղին եւ արեւմտյան ուղղության միակ դաշնակցի կորուստը, դա նրանց ընտրությունն Է: Մենք նրանց հարկադրել չենք կարող»,- հայտարարել Է Լուկաշենկոն հունվարի 10-ին Մինսկում կառավարության հետ կայացած խորհրդակցությունում, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: