Ավստրալիայի Լիբերալ կուսակցության նոր ղեկավար, համապատասխանաբար նաեւ երկրի նոր վարչապետ Է ընտրվել կառավարության գանձապետ Սքոթ Մորիսոնը:
Ավստրալիայի նոր վարչապետ ընտրվեց Սքոթ Մորիսոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 24, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Նա հաղթանակ Է տարել կուսակցության խորհրդարանական խմբակցությունում կայացած ընտրություններում՝ հավաքելով 45 ձայն, առաջ անցնելով իր հիմնական մրցակցից՝ ներքին գործերի նախկին նախարար Փիթեր Դաթոնից, որի օգտին քվեարկել Է խմբակցության ժողովի 40 մասնակից:
Վարչապետի պաշտոնին հավակնում Էր նաեւ ՆԳ նախարար Ջուլյա Բիշոպը, որը դուրս Է մնացել քվեարկության առաջին փուլից հետո:
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել Է, այժմ արդեն նախկին վարչապետ Մալքոլմ Թյոռնբուլի վերընտրման պատճառ են դարձել Դաթոնի հետ նրա ունեցած տարաձայնությունները, որոնք բերեցին երկրի խորհրդարանի ստորին պալատի աշխատանքի դադարեցման:
Քվեարկության նախօրյակին Թյոռնբուլը հայտարարել Էր, որ կհեռանա քաղաքականությունից, եթե կուսակցության ժողովում քվեարկություն անցկացվի կուսակցության ղեկավարի նոր թեկնածության շուրջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: