Artsakhpress

Մշակույթ

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանման տեսարաններում ընդգրկված է «Արցախպրես»-ը (լուսանկարներ)

Արմատներով արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» («Gate to Heaven») ֆիլմի նկարահանումներն Արցախում սկսվել են ընթացիկ տարվա հուլիսի 27-ից. նկարահանումները կավարտվեն օգոստոսի վերջին:

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանման տեսարաններում ընդգրկված է «Արցախպրես»-ը (լուսանկարներ)

Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը»   ֆիլմի նկարահանման  տեսարաններում  ընդգրկված  է  «Արցախպրես»-ը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆիլմի սյուժեն հետևյալն է՝ գերմանացի լրագրող 50-ամյա Ռոբերտ Ստենվալը 2016 թվականին վերադառնում է Արցախ՝ այս անգամ էլ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված ապրիլյան պատերազմը։ Լրագրողական հետաքննության ընթացքում նա ծանոթանում է 35-ամյա օպերային երգչուհի Սոֆիա Մարտիրոսյանի հետ: Ռոբերտի և Սոֆիայի հաճախակի հանդիպումների արդյունքում փոխադարձ սեր է ծնվում: Հետո պիտի պարզվի, որ Սոֆիան անհայտ կորած ֆոտոլրագրող Էդգար Մարտիրոսյանի դուստրն է: 1992 թվականին՝ Թալիշի անկման օրը, Ռոբերտը Էդգարին թողել է գյուղում՝ գերեվարության մեջ, ու յուրացրել մարտի դաշտում արված նրա լուսանկարները: Հետագայում Ռոբերտն այդ լուսանկարների շնորհիվ հանրահայտ է դարձել: Տարիներ հետո դրախտի դարպասների առաջ  Ռոբերտը զղջալով խոստովանում է իր կատարած մեղքը:
 «Արցախպրես»-ի  թղթակցի    հետ զրույցում «Դրախտի դարպասը» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, խոսելով կինոյի մասին, ափսոսանք է հայտնում, որ հայ ժողովուրդը կարծես թե հեռացել է այդ արվեստից:
Նրա խոսքով՝ կինոն ունի դաստիարակչական մեծ նշանակություն, հետևաբար սերունդների կապը կինոյի հետ չպետք է ընդհատվի:
«Ֆիլմ նկարահանելը դյուրին գործ չէ. այն պահանջում է լուրջ մոտեցում: Ես ուրախ ու շնորհակալ եմ, որ ԱՀ կառավարությունը, գիտակցելով ֆիլմի կարևորությունը, բարոյական և նյութական աջակցություն է ցուցաբերում մեր թիմին: Ես միշտ ձգտում եմ արցախցիներին էլ ներգրավել իմ կինոների նկարահանումներին, չէ՞ որ այն, ինչը ֆիլմում ներկայացվում է, արցախցիների ապրածն ու զգացածն է: Արցախում ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Ստեփանակերտում, Շուշիում, Ասկերանի շրջանի Հարավ և Քռասնի գյուղերում: Ի դեպ, «Դրախտի դարպասը» ֆիլմի նկարահանման տեսարաններում ընդգրկել ենք նաև Ստեփանակերտում գործող «Արցախպրես» հայկական լրատվական գործակալությունը: Սա ես կատարել եմ միտումնավոր. նպատակս է՝ աշխարհին ներկայացնել Արցախի մասին հավաստի տեղեկատվություն տարածող Արցախում օնլայն գործող «Արցախպրես» լրատվամիջոցը: Սա էլ է միջոց՝ Արցախն աշխարհին հասու ու ճանաչելի դարձնելու»,-նշել է ռեժիսորը և ավելացրել, որ ֆիլմի նկարահանման մնացած աշխատանքները սեպտեմբերից կշարունակվեն Եվրոպայում:Ֆիլմն ավարտին կհասցվի 2019 թվականի գարնանը:
Ջ. Ավետիսյանի ցանկությունն է ֆիլմում ներկայացնել ոչ թե պատերազմը, այլ պատերազմի թողած հետևանքները՝ մարդկային խեղված ճակատագրերը, չսպիացած հոգեկան ծանր վերքերը:
Ջ. Ավետիսյանը տեղեկացրել է նաև, որ «Դրախտի դարպասը» ֆիլմի տեսարաններում կհնչի գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսի հայտնի «Էլեկտրա» օպերան, որի հեղինակային իրավունքն արդեն ձեռք է բերվել:
Ֆիլմի գլխավոր դերակատար Ռիխարդ Զամելն ասել է, որ ինքը ֆիլմի նկարահանման սկզբնական շրջանում դժվարությունների է հանդիպել: Թափանցելով իր մարմնավորած հերոսի ներաշխարհը՝ ինքը կարողացել է ամբողջությամբ հաղթահարել:
«Ինտելեկտուալ մակարդակով այս ֆիլմը խոսում է մարդկային բարձր հատկանիշների մասին: Ինձ համար դժվարությունները հաղթահարելուն նպաստել է նկարահանումների ժամանակ զինվորների հետ շփումները, տեղանքի ընտրությունն ու միջավայրը: Դերակատարների ընտրությամբ ֆիլմը համաշխարհային արտացոլանք է ունենալու. անշուշտ, այն միջազգային ճանաչում կբերի Արցախին»,-ասել է Ռ. Զամելը:
Ֆրանսիայից ժամանած ֆիլմի գլխավոր հերոսուհի, աշխարհահռչակ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի և հայ դերասանուհի Սաթի Սպիվակովայի դուստր Տատյանա Սպիվակովան պատմել է, որ ծանոթանալով Ջիվանի հետ՝ ինքն իմացել է, որ վերջինս հայկական արմատներով դերասանուհի էր փնտրում իր ֆիլմի համար, ով կկարողանա խոսել մի քանի լեզվով: Եվ նա առաջարկություն ստացավ Ջիվանից՝ նկարահանվելու ֆիլմում: Ծանոթանալով սցենարին՝ համաձայնեց:
«Ինձ համար մեծ պատիվ է Արցախի մասին պատմող ֆիլմում նկարահանվելը, քանի որ ես արմատներով շուշեցի եմ»,-նշել է Տատյանան:
Խոսելով ֆիլմում իր կերպարի մասին՝ Տատյանան ասել է, որ իր մարմնավորած Սոֆիայի կերպարը հետաքրքիր է. նա ժամանակակից, ուժեղ, իմպուլսիվ, խելացի, տաղանդավոր կին է: Սոֆիան ստիպված է եղել հեռանալ տնից և ինքնուրույն կառուցել իր կյանքը: Նա հայտնվել է բարդ իրավիճակում և փորձում է ամեն ինչ անել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
Առաջին անգամ լինելով Արցախում՝ ֆիլմում օպերային երգիչ Ժանի կերպարը մարմնավորող լիտվացի դերասան Լեո Պոբեդոնոսցևասն էլ ասել է, որ ինքը հիացած էր Արցախով:
«Չեմ հասցրել շատ բան տեսնել Արցախում, բայց տեսածիցս էլ տպավորված եմ: Ինձ համար շատ հաճելի էր շփվել ֆիլմում նկարահանվող մարդկանց հետ. նրանք բարի են, մարդամոտ, կամեցող, հյուրասեր»,-մասնավորապես նշել է Լեոն:
Նշենք,  որ Ֆիլմում նկարահանվում է նաև Սոս Ջանիբեկյանը, ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակցուհի Նաիրա Զաքարյանը, արցախցի դերասաններ և հասարակ քաղաքացիներ: Ֆիլմի բեմադրող օպերատորը լիտվացի Ռիտիս Կուրկուլիսն է։  

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search