Artsakhpress

Մշակույթ

«Արցախպրես»-ը՝ «Դրախտի դարպասը» ֆիլմում. Ստեփանակերտում կայացել է պրեմիերան

Ստեփանակերտի «Վալեքս Գարդեն Սինեմա» կինոդահլիճում այսօր տեղի է ունեցել արցախցի կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան:

«Արցախպրես»-ը՝ «Դրախտի դարպասը» ֆիլմում. Ստեփանակերտում կայացել է պրեմիերան

«Արցախպրես»-ը՝   «Դրախտի  դարպասը»   ֆիլմում. Ստեփանակերտում  կայացել  է  պրեմիերան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ   ֆիլմի    սցենարի՝   գերմանացի  լրագրող   Ռոբերտ Ստերնվալը  2016  թվականին  վերադառնում  է  Արցախ՝  լուսաբանելու  քսաներկու  տարվա  ընդմիջումից  հետո  վերսկսված   պատերազմը:  Լրագրողական  հետաքննության  արդյունքում  ծանոթանում  է   երիտասարդ օպերային երգչուհի Սոֆիա Մարտիի  հետ:
Ռոբերտի  և  Սոֆիայի  հաճախակի  հանդիպումներն  արթնացում  են  փոխադարձ  սիրո զգացմունքը, սակայն  պարզվում  է, որ  Սոֆիան  անհայտ  կորած   ֆոտոլրագրող  Էդգար  Մարտիրոսյանի   աղջիկն  է, ում  1992  թվականին՝ Թալիշի  անկման  օրը, Ռոբերտը  թողել  է  գյուղում՝ գերեվարության  մեջ, ապա՝  յուրացրել   նրա  մարտի դաշտում  արված  լուսանկարները: Հատկանշական  է, որ  ֆիլմում  առանցքային  գործողությունների  մի  մասն  իրականացվում  է  լրատվական  գործակալության  շուրջ, որը կրում  է  «Արցախպրես»    անունը:
 
Ֆիլմի  պրեմիերայից  հետո   «Արցախպրես»-ի  թղթակցի հետ  զրույցում   կինոռեժիսոր  Ջիվան  Ավետիսյանն  ասել  է, որ     ֆիլմը  մեկ  նպատակ  ունի՝   Արցախը տեսնել  ազատ  և անկախ,  իսկ  դրա  համար   պետք  է  տարբեր   ոլորտերում    լուրջ   աշխատանքեր  իրականացնել: 
Կինոռեժիսորի  խոսքով՝   ֆիլմում  ներկայացված  լրատվական գործակալության    անունն  ընտրվել  է, հենց   «Արցախպրես»-ի  անունը  հաշվի  առնելով:    
«Ֆիլմը  հասանելի  է   լինելու   այն օտարերկրացիներին, ովքեր  գաղափար  անգամ   չունեն, թե  որտեղ  է  գտնվում  Արցախը կամ  ինչպիսի իրավիճակում  են  ապրում  արցախցիները: Այս  ֆիլմն  իմ   մյուս  նկարահաած   ֆիլմերից  տարբերվում  է  դերասանական  կազմով,  երկրների ներկայացվածությամբ,    կառուցվածքով, սյուժեով  և  այլն:  Ֆիլմը նախատեսում  ենք  ներկայացել  նաև   միջազգային  տարբեր  փառատոնների: Ֆիլմի   պրեմիերան  նախատեսում  ենք  նաև  մի  շարք  այլ  երկրներում»,-մասնավորապես  ասել  է  Ջ. Ավետիսյանը՝  նշելով, որ  նկարահաումներում  ներգրավվել  են   լավագույն  մասագետները՝  աշխարհի  տարբեր   վայրերից:
Ֆիլմի  արցախյան  պրեմիերային  ներկա  էր  նաև  դերասանական  կազմը:
Ֆիլմի   գլխավոր    դերասան  գերմանացի    Ռիխարդ  Զամելը, ով  2012  թվականին  Նյու  Յորքում  տեղի  ունեցած  «Սիրակուզ»  համաշխարհային  կինոփառատոնի    շրջանակներում  արժանացել  է  «Լավագույն  դերասան»-ի  կոչման,  մեզ  հետ  զրույցում  ասել  է, որ  ֆիլմը  զգացմունքային  է, մանավանդ իր  համար, քանի  որ  մինչև  նկարահանումները  չէր  էլ  լսել  Արցախի  մասին:
Նա  նշել  է, որ     Արցախում  հարատև     խաղաղության    հաստատման  համար  նա  ևս   փորձել  է  իր   ներդրումն  ունենալ:
«Պետք  է  անկեղծ  լինեմ,  և ասեմ, որ  այս  ֆիլմում   նկարահանվելն  ինձ  համար    պատիվ  էր: Ֆիլմը  նաև հանդուրժողականության  մասին  է, և այն  կարող  է  մշակութային  դեսպան  լինել  այլ  երկրներում:  Մեծ  սպասելիքներ  ունեի   ֆիլմից, որոնք  էլ   իրականություն  դարձան: Արցախի  ողջ  ժողովուրդն  ամեն  կերպ փորձում  էր  օգտակար լինել  նկարահանումներին: Մենք   տեսանք, թե  ինչպես  են  մեծ ու  փոքր  առանց  դժգոհելու  գիշեր ցերեկ  աշխատում, որպեսզի  մենք   որևէ  խնդիր  չունենանք:  Պետք  է  շնորհակալություն  հայտնեմ  ԱՀ  կառավարությանը, մի շարք  նախարարությունների, զինվորականների և  պարզապես  հասարակ  քաղաքացիների, ովքեր սիրով  էին  օժանդակում  և  մասնակիցը  լինում  մեր  նկարահանումների: Գյուղերում   գյուղացիները  մեզ  հյուրասիրում էին. այդ  ջերմությունն  ու  հարգանքն  անբացատրելի  են: Արցախը   զարգացող  երկիր  է, և  յուրաքանչյուր  անձ, ով  ցանկություն  ունի  լիարժեք   տեղեկություն  ստանալու  Արցախի  մասին, պետք  է  գոնե  մեկ  անգամ  լինի  Արցախում: Այստեղ  ապրող  մարդիկ   ձգտում են   խաղաղության»,-ասել  է  Ռ. Զամելը՝  տեղեկացնելով, որ   ինքը,  այցելելով   Արցախ, ներառվել  է   Ադրբեջանի  սև  ցուցակում:
 
Խոսելով   այն  մասին, որ    ֆիլմում   ներկայացվել  է   «Արցախպրես» լրատվական  գործակալությունը, մեր  զրուցակիցն  ասել  է, որի  միջոցով   աշխարհին  են   ներկայացվում   Արցախի   հանդուրժողականության     և  խաղաղության  կոչերը:
Ֆրանսահայ  դերասանուհի   Տատյանա    Սպիվակովան   էլ  ասել  է, որ  ինքն  անհամբերությամբ  է  սպասել  ֆիլմի    պրեմիերային:
«Մեծ    սիրով  եմ   համաձայվել նկարահանվել      Արցախի  մասին  պատմող   ֆիլմում: Մինչ  նկարահանումները  ես   երբևէ    չեմ  եղել  Արցախում՝  չնայած  իմ   նախատատը Շուշիից  է:  Ֆիլմում  փորձել ենք  ներկայացնել   այն  իրականությունը, որ   կա  Արցախում: Արցախցիները  շատ  ջերմ  են,   եռանդուն,  հոգատար, ժպտերես  և  կամեցող:  Հուսով  եմ՝   ֆիլմը  դեռ  երկար  ճանապարհ  կանցնի»,-նշել  է  Տ. Սպիվակովան:
 
ԱՄՆ-ում  բնակվող դերասանուհի  Նաիրա  Զաքարյանի  խոսքով՝   իր  սպասելիքներն  իրականացվել  են:
«Առաջին  անգամ դիտելով  ֆիլմը՝ ես   հազիվ  եմ հուզմունքս   զսպել, իսկ այս  անգամ  արդեն  ուշադիր հետևում  էի   կադրերին՝   Արցախի  գեղատեսիլ  վայրերին՝ բնությանը, սարերին:  Ես   ուրախ ու հպարտ եմ, որ   մասնակից  եմ  եղել այս  ֆիլմի նկարահանումներին, և  իմ  ներդրումն  եմ ունեցել  Արցախի  զարգացման  գործում:  Կարծում  եմ, որ      այս  ֆիլմն   ինչ-որ  ձևով   առաջընթաց  կապահովի  արցախցիների  կյանքում, որովհետև իմ  սիրտը  շատ  է  ցավում  Արցախի  և  Հայաստաի   համար, քանի  որ   ես  էլ  հայ  եմ»,-ավելացրել  է  Ն. Զաքարյանը:
Ֆիլմի  պրեմիերային  ներկա  էին  Արցախի  թեմի  առաջնորդ  Պարգև  Արքեպիսկոպոս  Մարտիրոսյանը, ԱՀ  պետական  նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը, պետական  այլ  այրեր, ֆիլմի   ստեղծագործական  կազմի  ներկայացուցիչներ,  հյուրեր:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -52-: 

     

Քաղաքական

Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը

Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Մուրատ Նուրտլեուն ստորագրել են երկու գերատեսչությունների միջև 2024-2025թթ. գործողությունների ծրագիրը:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Ղազախստանն իր միջմայրցամաքային ծրագրերում չափազանց մեծ նշանակություն է տալիս Հայաստանին. Մուրատ Նուրտլեու

Հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական առավելությունը՝ երկիրը չափազանց մեծ նշանակություն ունի Ղազախստանի համար՝ միջմայրցամաքային ծրագրերի առումով:

Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն նոր էջ բացել երկկողմ հարաբերություններում․ Միրզոյան

Հայաստանը և Ղազախստանը պատրաստակամ են զարգացնել երկկողմ հարաբերությունները և իրացնել չօգտագործված հնարավորությունները։

Տնտեսական

Հասարակական

ՀՀ իշխանությունները պետք է հասնեն Ադրբեջանի կողմից Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների և բոլոր գերիների առանց պայմանի ազատ արձակմանը․ Մայր Աթոռ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Հայաստանի եպիսկոպոսները և թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Արցախի Հանրապետության գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարների հիմնարար իրավունքների ոտնահարման դեպքերի վերաբերյալ։

Մշակվել է ծրագիր, որի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ

Մշակվել է ծրագիր, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները կարող են ուսում ստանալ և աշխատանքի անցնել պետական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Արցախում ավերել են զոհված զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել է 13-րդ դ. արձանագիր խաչքարը

Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Ծար գյուղում գտնվող արցախյան ազատամարտում զոհված հայ զինծառայողներին նվիրված հուշահամալիրը, անհետացրել 1224 թ․ արձանագիր խաչքարը։

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։

Ռազմական

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված «40+10 հազար» ծրագիրը կշարունակվի առնվազն մինչև տարեվերջ

Մարտի 20-ին Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը

Նիկոլ Փաշինյանը ԼՂ հայության բռնի տեղահանումը համարում է 2023 թվականի մեծագույն մարտահրավերը

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին գրքի շնորհանդեսը չեղարկվել է «միջոցառման դեմ զանգվածային արշավի և էսկալացիայի վտանգի» պատճառով

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ԼՂ-ից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Անահիտ Մանասյանը մասնակցել է Հիմնարար իրավունքների ֆորումին

Search