Ռուսաստանը ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Մոնտե Կառլոյի «Masters-1000» մրցաշարի երրորդ շրջան` երկու սեթում հաղթելով Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժիլ Սիմոնին 6:2, 6:2 հաշիվներով:
Խաչանովը վստահ հաղթանակ է տարել և կարող է խաղալ Նադալի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խաղը 1 ժամ 23 րոպե է տևել:
Կարենը 1 կրկնակի սխալ է թույլ տվել և 9 բրեյք-փոինթներից իրացրել է 4-ը:
Ֆրանսիացու ակտիվում 1 էյս, 1 կրկնակի սխալ կա, և ոչ մի բրեյք:
Մոնտե Կառլոյի մրցաշարի քառորդ եզրափակչի ուղեգրի համար Խաչանովը կպայքարի Ռաֆայել Նադալ (Իսպանիա)- Ալյաժ Բեդենե (Սլովենիա) զույգի հաղթողի հետ: