Իտալիայի Կալիարի քաղաքում մեկնարկել են շախմատի աշխարհի տղամարդկանց և կանանց սիրողական առաջնությունները:
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել աշխարհի սիրողական առաջնությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Մրցաշարերն անցկացվում են 3 խմբերով՝ մինչև 2300 վարկանիշ ունեցողներ, մինչև 2000 վարկանիշ ունեցողներ և մինչև 1700 վարկանիշ ունեցողներ:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Գևորգ Թադևոսյանը (տղամարդկանց մինչև 2000) և Իրինա Համբարձումյանը (կանանց մինչև 1700):
Երեկ կայացած առաջին տուրում մեր երկու պատվիրակներն էլ հաղթանակներ են տոնել: