Ապրիլի 9-ին Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը մեկնել է Բուլղարիա, որտեղ ապրիլի 10-ին և 12-ին կանցկացնի երկու ընկերական հանդիպում Բուլղարիայի Մ18 հավաքականի հետ:
Հայաստանի Մ18 հավաքականը մեկնել է Բուլղարիա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 9, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Խաղերը կայանալու են Բուլղարիայի ազգային հավաքականների մարզաբազայում:
Հայաստանի Մ18 հավաքականը Բուլղարիա է մեկնել հետևյալ կազմով՝
Դարպասապահներ. Նարեկ Հովհաննիսյան («Բանանց»), Բորիս Խաչիկյան («Ալաշկերտ»),
Պաշտպաններ. Ֆելիքս Խաչատրյան («Բանանց»), Դավիթ Գրիգորյան («Փյունիկ»), Արման Ղազարյան («Բանանց»), Արսեն Եղիազարյան («Բանանց»), Կարեն Հովհաննիսյան («Արարատ-Մոսկվա»), Պերճ Պողիկյան («Փյունիկ»), Սուրեն Հարությունյան («Փյունիկ»),
Կիսապաշտպաններ. Արամ Խամոյան («Բանանց»), Նարեկ Գրիգորյան («Բանանց»), Ռաֆիկ Միսակյան («Շիրակ»), Էրիկ Ազիզյան («Արարատ-Մոսկվա»), Դավիթ Փարեմուզյան («Լոռի»), Մարտին Գրիգորյան («Գանձասար»), Սերգեյ Արուտյունյան («Բանանց»), Բորիս Չիլինգարյան («Կապտիվա Սպորտ Բարսելոնա»),
Հարձակվողներ. Արմեն Հովհաննիսյան («Արարատ-Մոսկվա»), Ժիրայր Շաղոյան («Արարատ-Մոսկվա»), Էմանուել-Ներսես Օդեմիս («Ստադ Նյոն», Շվեյցարիա):