Artsakhpress

Քաղաքական

Ադրբեջանը ճնշել է Բուլղարիային՝ ԻՊ-ին զենքի առաքումները բացահայտած լրագրողին աշխատանքից ազատելու համար

Ադրբեջանը ճնշել է Բուլղարիային՝ ահաբեկիչներին զենքի առաքումները բացահայտած լրագրողին աշխատանքից ազատելու համար:

Ադրբեջանը ճնշել է Բուլղարիային՝ ԻՊ-ին զենքի առաքումները բացահայտած լրագրողին աշխատանքից ազատելու համար

Ադրբեջանը ճնշել է Բուլղարիային՝ ԻՊ-ին զենքի առաքումները բացահայտած լրագրողին աշխատանքից ազատելու համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածը.

«Անցյալ ամիս ես գրել էի բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիեւայի բացահայտումների մասին՝ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների քողի տակ վերջին երեք տարիների ընթացքում 350 թռիչք է իրականացրել՝ ծանր զենքեր եւ զինամթերք առաքելով ահաբեկչական խմբավորումներին Սիրիայում եւ բազմաթիվ այլ երկրներում:

Օգոստոսի 24-ին Դիլյանան իր թվիթերյան էջում գրել է. «Ինձ պարզապես ազատեցին աշխատանքից՝ Սիրիայում ահաբեկիչներին դիվանագիտական թռիչքներով զենքի մատակարարումների մասին ճշմարտությունը ասելու համար»:

Դիլյանան իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ նա աշխատանքից հեռացվել է Բուլղարիայի կառավարության վրա Ադրբեջանի ճնշումների պատճառով, քանի որ պատրաստվում էր մեկնել Սիրիա, շարունակելու իր հետաքննությունը:

«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Դիլյանան ասել է, որ իրեն աշխատանքից ազատելուց առաջ, նրան զանգահարել են Բուլղարիայի ազգային անվտանգության գործակալությունից եւ հարցրել իր բացահայտումների աղբյուրների մասին: Նա պատասխանել է, որ իր աղբյուրը եղել է  Ադրբեջանի դեսպանատան կայքը, որը կոտրել էին, սակայն այլ մանրամասներ չի ներկայացնի: Երկու ժամ անց, նա հեռախոսազանգ է ստացել «Տրուդ» օրաթերթից, որով հայտնել են նրան աշխատանքից հեռացնելու մասին:

Դիլյանան հոդվածը հրապարակելուց հետո բացահայտել է, որ ադրբեջանական դեսպանատունը հորդորել է Բուլղարիայի կառավարությանը հետաքննել նրան. որպես  հետեւանք, նա հեռացվել է աշխատանքից:

Սակայն, խիզախ բուլղարացի լրագրողը հրաժարվում է լռել... Նա «Արմենպրես»-ին հայտնել է, որ ոչ ոք չի կարող իրեն կանգնեցնել իր հետաքննությունը շարունակելուց. «Նրանք չկարողացան ինձ կանգնեցնել երկու ամիս առաջ. նրանք չկարողացան ինձ կանգնեցնել երեկ բարձրաձայնելուց: Ես հենց նոր գրեցի սոցիալական լրատվամիջոցներում: Նրանք չեն կարող ստիպել անկախ լրագրողին լռել: Ես պարտավոր չեմ որեւէ մեկին: Ես պարտավոր եմ մարդկանց ասել ճշմարտությունը, սա է իմ գործը»:

Դիլյանան շեշտել է, որ Բուլղարիան լավ տեղեկացված էր այդ ապօրինի զենքի առաքումների մասին, քանի որ նրա ձեռքի տակ էին այն բոլոր փաստաթղթերը, որոնք հաստատում էին, որ Բուլղարիայի կառավարությունը, մի քանի եվրոպական երկրներ, Միացյալ Նահանգները եւ շատ ուրիշներ իրենց հավանությունն են տվել այդ գաղտնի եւ անօրինական գործողություններին...

Բուլղարացի լրագրողը կոչ է արել ՄԱԿ-ին հետաքննություն սկսել Ադրբեջանի, Բուլղարիայի, Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի եւ այլ երկրների դեմ: Բացի դրանից, Դիլյանան աջակցության խնդրանքով դիմել է անկախ լրագրողներին եւ լայն հասարակությանը: Նա ընդգծել է. «Ես առաջին եւ վերջին լրագրող չեմ, որին ազատում են աշխատանքից: Ես մեծ ակնկալիքներ չունեմ խոշոր լրատվամիջոցներից, քանի որ նրանք ունեն իրենց  քաղաքական օրակարգը, նպատակները եւ քաղաքականությունը: Այն, ինչ ակնկալում եմ՝ կարողանալ տարածել այս տեղեկատվությունը ամբողջ աշխարհում ոչ խոշոր լրատվամիջոցների միջոցով»:

Դիլյանան նաեւ բացահայտել է, որ Ադրբեջանը վճարել է բուլղարացի լրագրողներին՝ Բաքվի համար նպաստավոր հոդվածներ հրապարակելու համար. «Ես կարող եմ ձեզ մի փաստ տրամադրել, որը ձեռք է բերվել Ադրբեջանի դեսպանատան վրա կիբերհարձակումից հետո գաղտնազերծված փաստաթղթերից: Ադրբեջանի դեսպանատունը գումարներ է վճարել լրագրողներին Ադրբեջանի օգտին կամ Ադրբեջանի հրահանգով հրապարակված հոդվածների համար»:

Դիլյանան պնդում է, որ ինքը վճռական է տրամադրված շարունակելու իր աշխատանքը. «Ես պատրաստվում եմ ստեղծել իմ սեփական առցանց լրատվամիջոցը, քանի որ հիմա Բուլղարիայում ոչ ոք չի համաձայնի հրապարակել իմ հետաքննությունները: Բուլղարական լրատվամիջոցները ինձ աշխատանք չեն առաջարկի: Ուստի, ես մտածում եմ իմ սեփական լրատվամիջոցը ստեղծելու մասին. սա է լուծումը»:

Դիլյանայի բացահայտումները հաստատել է Թերի Մեյսանը՝ sott.net կայքում տեղադրված մի հոդվածում՝ նշելով, որ Sycamore գործողությունը ընդգրկում է առնվազն 17 պետություն եւ ներկայացնում է տասնյակ հազարավոր տոննա զենքեր. «Վերջին յոթ տարիների ընթացքում մի քանի միլիարդ դոլար արժողությամբ սպառազինություն է ապօրինի ուղարկվել Սիրիա.... Բազմաթիվ փաստաթղթեր վկայում են այն մասին, որ տեղափոխումը կազմակերպված էր գեներալ Դեվիդ Պետրեուսի կողմից, առաջին հերթին բացահայտ, Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) միջոցով, որի տնօրենն էր նա, ապա մասնավոր կերպով, KKR ֆինանսական ընկերության միջոցով, որոշ բարձրաստիճան պետական ծառայողների օգնությամբ.... Այժմ նոր տարրերը ցույց են տալիս Ադրբեջանի գաղտնիքը պատերազմի զարգացման ընթացքում [Սիրայում].... Չնայած Սիրիա հիմնական սպառազինություններ արտահանողներից մեկը Բուլղարիան էր, սակայն նա օգնություն էր ստանում Ադրբեջանից»:

Մեյսանն իր հոդվածում մեջբերում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին թարգմանիչ եւ Ազգային անվտանգության բացահայտողների համախմբման հիմնադիր Սիբել Էդմոնդսին, բացահայտելով, որ «Ադրբեջանը, նախագահ Հեյդար Ալիեւի իշխանության օրոք, 1997-2001 թվականներին, Բաքվում հյուրընկալել է Այման ալ-Զավահիրին՝ Ալ-Քաիդայի թիվ 2 անդամին: Դա կատարվել է ԿՀՎ-ի խնդրանքով: Չնայած նա պաշտոնապես փնտրվում էր ՀԴԲ-ի կողմից, սակայն այդ անձնավորությունը, որը հետագայում  միջազգային ջիհադիստական ցանցում թիվ 2-ն էր, ՆԱՏՕ-ի ինքնաթիռներով կանոնավոր կերպով ճամփորդում էր դեպի Աֆղանստան, Ալբանիա, Եգիպտոս եւ Թուրքիա: Նա հաճախ էր հյուրընկալում Սաուդյան Արաբիայի արքայազն Բանդար բեն Սուլթանին»:

Ամերիկահայ համայնքը պետք է հրավիրի ճանաչված բուլղարացի լրագրող Դիլյանային Միացյալ Նահանգներ՝ դասախոսությունների եւ մամուլի ասուլիսների միջոցով հրապարակային դարձնելու իր սենսացիոն բացահայտումները՝ Ադրբեջանի կողմից  ահաբեկիչներին ապօրինի զենք առաքելու մասին:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search