Artsakhpress

Ռազմական

Իսրայելական ռազմարդյունաբերական ընկերությունը Ադրբեջանում ներկայացուցչություն է բացել

Իսրայելական Israel Aerospace Industries (IAI) ընկերությունը օգոստոսի 22-ին Ադրբեջանում պաշտոնապես գրանցել է իր ներկայացուցչությունը:

Իսրայելական ռազմարդյունաբերական ընկերությունը Ադրբեջանում ներկայացուցչություն է բացել

Իսրայելական ռազմարդյունաբերական ընկերությունը Ադրբեջանում ներկայացուցչություն է բացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Ադրբեջանի հարկային նախարարությունը հայտնել է լրատվամիջոցներին:
Ներկայացուցչության ղեկավար է նշանակվել իսրայելցի Զեև Բրայմանը, ով ուսում է ստացել IAI-ի տեխնոլոգիական դպրոցում, մասնակցել է հետախուզական համակարգերի նախագծերին:
IAI-ն և Ադրբեջանը համագործակցել են ռազմարդյունաբերական տարբեր ոլորտներում, այս ընկերությունից Ադրբեջանի ձեռք բերված սպառազինության հաստատված գնումների մեջ են Heron մարտավարական հետախուզական և Harop հարվածային «մահապարտ» ԱԹՍ-ները, LORA օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները, LAHAT հակատանկային ղեկավարվող հրթիռները, որոնք տեղադրվել են Մի-17 ուղղաթիռների վրա, Barak-8 ՀՕՊ համակարգը, ELM-2084 բազմանպատակային ռադարները, ինչպես նաև IAI Sky Capture ռադարային ղեկավարման համակարգերը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -60-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քո մասնագիտությամբ ու նվիրումով քանի կյանքեր պիտի փրկեիր, բայց ամեն ինչ մնաց կես ճանապարհին. Նախագահը ցավակցել է Սաթենիկ Սաֆարյանի հարազատներին

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Նախագահը նոր հրամանագրեր է ստորագրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում ներկայացվել է Մհեր Աղաջանյանի թեկնածությունը

Սիրան Ավետիսյանը նշանակվել է Արցախի արդարադատության նախարար

Կորոնավիրուսի դեմ պայքարը նոր փուլ է մտնում. ԱՀ Նախագահը խոսել է հետագա անելիքներից (Տեսանյութ)

Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան

Search