Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլի Բիշոփը հաստատել է, որ ռուս երկու դիվանագետներ հեռացել են երկրից։
Ավստրալիայի ԱԳՆ–ն հաստատել է, որ երկու ռուս դիվանագետներ լքել են երկիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 2, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է SBS հեռուստաալիքը։ «Ավստրալիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները, որոնց համար սահմանվել էր 7-օրյա ժամկետ երկրից հեռանալու համար, արդեն լքել են երկիրը»,–նշված է ԱԳ նախարարի հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Ավստրալիան եւս արտաքսել էր ռուս դիվանագետների՝ միանալով Մեծ Բրիտանիայում ռուս նախկին լրտես Սկրիպալի թունավորմանն ի պատասխան իրականացվող գործողություններին: Մոսկվան, իր հերթին, հայտարարել էր, որ ռուս դիվանագետներին արտաքսած երկրներին հայելային պատասխան կտա։