Ավստրալիայի ԱԳՆ-ն Ռուսաստան մեկնող իր քաղաքացիներին նախազգուշացրել է այդ երկրում հակաարեւմտյան տրամադրությունների մասին:
Ավստրալիան իր քաղաքացիներին նախազգուշացրել է Ռուսաստանում հակաարեւմտյան տրամադրությունների մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ապրիլի 1, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ճանապարհորդների համար համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ավտրալական ԱԳՆ-ի կայքում, փոխանցում է news.am-ը:
«Քաղաքական լարվածության մեծացման պատճառով դուք պետք է պատրաստ լինեք հակաարեւմտյան հայտարարություններին կամ վիրավորանքներին»,- նշվում է զեկույցում: Բացի այդ, Արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել իր քաղաքացիներին զգոն լինել, խուսափել այն վայրերից, որտեղ բողոքի ակցիաներ կամ ցույցեր են տեղի ունենում, ինչպես նաեւ հրապարակայնորեն չքննարկել այս կամ այն քաղաքական իրադարձությունները: Ավստրալիայում կոչ են անում քաղաքացիներին Ռուսաստանում ճանապարհորդելիս խիստ զգույշ:
Շաբաթ օրը՝ մարտի 31-ին, Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանատունը նախազգուշացում էր հրապարակել Ռուսաստանի քաղաքացիներին համար Մեծ Բրիտանիայում հետապնդումների ռիսկերի մասին: Դիվանագիտական առաքելությունում նշել են, որ Միացյալ Թագավորությունում ռուսաստանցիների դեմ ուղղված «հակառուսական տրամադրությունների, հետապնդման կամ մտահոգող գործողությունների պրոյեկտման մեծ հավանականություն կան»:
Դեսպանատունը ռուսներին խորհուրդ է տվել «կշռադատել Միացյալ Թագավորություն ուղեւորությունների նպատակահարմարությունը` սադրանքներից խուսափելու եւ ձերբակալման կամ կալանավորման ենթարկվելու վտանգի կապակցությամբ»:
Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունները սրվեցին, երբ Լոնդոնը հայտարարեց, որ Ռուսաստանի իշխանությունները ներգրավված են Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սվիտալի թունավորման գործում: