Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել:
Լավրովը և Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մարտի 30, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին գրում է life.ru-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությանը:
«Սպասվող ռուս-թուրքական հարաբերությունների՝ բարձր մակարդակով քննարկման համատեքստում նախարարները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ԱԳ նախարարների հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ: