Գերմանիան կարող է լավացնել Թուրքիայի հետ հարաբերությունները միայն այն բանից հետո, երբ ազատ կարձակվեն քաղաքական դրդապատճառներով ձերբակալված Գերմանիայի քաղաքացիները։
Բեռլինն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը կքննարկի միայն Գերմանիայի քաղաքացիներին ազատելուց հետո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Բեռլինում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Հնարավոր կլինի արդյոք բարելավել հարաբերությունները հաջորդ ամիսների ընթացքում, դեռ հարց է։ Սակայն նախապայմանը ազատազրկման ենթարկված քաղաքացիների ազատումն է », - ասել է նա: