Artsakhpress

Մշակույթ

Արամ Խաչատրյանի անվան մրցույթն աշխարհին ևս մեկ անգամ ցույց կտա Հայաստանի ներուժը

Արամ Խաչատրյանի անվան XIII միջազգային մրցույթի նախաշեմին համերգային ծրագրով առաջին անգամ ելույթ ունեցան ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի մենակատարները։

Արամ Խաչատրյանի անվան մրցույթն աշխարհին ևս մեկ անգամ ցույց կտա Հայաստանի ներուժը

Արամ Խաչատրյանի անվան մրցույթն աշխարհին ևս մեկ անգամ ցույց կտա Հայաստանի ներուժը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Երևանն արդեն հասցրել է նրանց հաճելիորեն զարմացնել, իսկ նրանք իրենց հերթին գերել են երևանյան հանդիսատեսին։ Լաուրա Սարգսյան. Արամ Խաչատրյանի անվան XIII միջազգային մրցույթը մեծ տոն է խոստանում։ Մրցույթի բացումը կանցկացվի հունիսի 6-ին, սակայն արդեն այսօր Չայկովսկու անվան դպրոցում տոնական տրամադրություն էր տիրում։ «Արամ Խաչատրյանի անվան մրցույթի բացման նախաշեմին մենք ԱՊՀ երիտասարդական նվագախմբի մենակատարներից մի քանիսի մասնակցությամբ համերգ ենք կազմակերպել։ Հուսանք, որ նման համերգներն ամենամյա կդառնան, ինչպես և բուն մրցույթը», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց մրցույթի գեղարվեստական մասի պատասխանատու Սարգիս Բալբաբյանը։ 

ԱՊՀ երիտասարդական նվագախմբի մենակատարներ` ջութակահար Աննա Սավկինան, դաշնակահար Դմիտրի Կալաշնիկովն ու Լարիսա Բունակովան երևանյան հանդիսատեսի համար կկատարեն Մենդելսոնի, Ռավելի, ինչպես նաև այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ։

Մրցույթի մասնակիցները արդեն հասցրել են ծանոթանալ Երևանի տեսարժան վայրերին։ Երևանը գերել է նրանց ժամանակակից շենքերի ճարտարապետական հասարակ լուծումներով։ «Հայաստանում առաջին անգամ եմ, և համոզված եմ, որ Երևանը հուշերիս մեջ կմնա հավերժ։ Երևանի ճարտարապետությունը դյուրին է և միևնույն ժամանակ` կոլորիտային։ Իսկ ամենակարևորը` մարդիկ են բարյացակամ», – ասաց Կալաշնիկովը։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային XIII մրցույթն առաջին անգամ նվիրված կլինի երգարվեստին։ Բացման արարողությունը տեղի կունենա Արամ Խաչատրյանի համերգասրահում։ Բացմանը կմասնակցեն ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվները։ Մրցույթին, որը տարեցտարի թափ է հավաքում և Հայաստանի մշակութային կյանքում իսկական իրադարձություն է դառնում, կմասնակցի 43 երաժիշտ աշխարհի 13 երկրից։ Մասնակիցներն ընտրվել են ավելի քան 100 հավակնորդներից։

Ժյուրիի կազմում կընդգրկվեն համաշխարհային հայտնի օպերային կատարողներ, այդ թվում Գևորգ Հակոբյանն ու Իզաբել Բայրակդարյանը։ Ժյուրին կգլխավորի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։

Գլխավոր չափանիշն, իհարկե, պրոֆեսիոնալիզմն է։ Մասնակիցներն առաջին փուլում կկատարեն Կոմիտասի ստեղծագործությունները, երկրորդում` հայ կոմպոզիտորների ռոմանսները, երրորդում` Չուխաջյանի «Արշակ II» օպերայից արիաներ` իտալերենով։ Այս տարի հյուրերի կազմը կհամալրեն նաև Մետրոպոլիտեն օպերայի, Հյուսթոնի օպերայի ներկայացուցիչներ և այլն։ Սա հնարավորություն կընձեռի աշխարհին ևս մեկ անգամ ցույց տալ Հայաստանի ներուժը։ Խաչատրյանի անվան միջազգային ամենամյա մրցույթը մեկնարկում է հունիսի 6-ին, հայ մեծ կոմպոզիտորի ծննդյան օրը։ 2016 թվականին նա առաջին անգամ նվիրված էր դիրիժորական արվեստին։ Մինչ այդ ժյուրին բացահայտում էր տաղանդավոր դաշնակահարների, ջութակահարների և թավջութակահարների։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը և «Արամ Խաչատրյան. մրցույթ» մշակութային հիմնադրամը, ինչպես նաև Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան։ Նախագիծն անցկացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո։


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search