Artsakhpress

Մշակույթ

Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

Հունիսի 6-ը համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է:

Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

Այսօր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս տարի նշվում է մեծանուն կոմպոզիտորի 114-ամյակը: Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները համաշխարհային երաժշտական գանձարանի նմուշներից են: Նրա անունը հայտնի է ամբողջ աշխարհում, ստեղծագործությունները կատարվում են աշխարհի բոլոր անկյուններում:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Խաչատրյանին դասում է 20-րդ դարի ամենահայտնի կոմպոզիտորների շարքը. մեր ժամանակների հանրածանոթ ստեղծագործությունների ցուցակում առաջնային տեղերում են նրա Երկրորդ սիմֆոնիան, Դաշնամուրի կոնցերտը, «Սպարտակ», «Գայանե» բալետները և այլն:

Արամ Խաչատրյանը ծնվել է 1903 թ. հունիսի 6-ին  Թիֆլիսի Կոջոր արվարձանում, կազմարարի ընտանիքում: «Հին Թիֆլիսը հնչուն, երաժշտական քաղաք է: Բավական էր անցնել կենտրոնից քիչ հեռու գտնվող փողոցներով ու նրբանցքներով, որպեսզի մխրճվեիր ամենատարբեր աղբյուրներից ստեղծված երաժշտական մթնոլորտի մեջ ...»,- հետագայում գրում է Խաչատրյանը:

Բազմերանգ երաժշտական մթնոլորտն իր ազդեցությունը թողեց Խաչատրյանի ստեղծագործությունների վրա: Նրա երաժշտությունը չէր սահմանափակվում նեղ ազգային շրջանակներով և նախատեսված էր ամենալայն լսարանի համար: Խաչատրյանը մեծ հարգանք ու կենդանի հետաքրքրություն էր ցուցաբերում տարբեր ժողովուրդների երաժշտության նկատմամբ:

Չնայած Ա. Խաչատրյանի երաժշտական ընդունակությունները ի հայտ են եկել վաղ հասակում, այնուհանդերձ նոտաները նա սովորել է 19 տարեկանում: Դա 1922 թվականն էր, երբ կոմպոզիտորն եկավ Մոսկվա և ընդունվեց  Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան: Միաժամանակ նա սովորում էր Մոսկվայի համալսարանում՝ ստանալով կենսաբանական կրթություն:

1929 թ. ընդունվել է Մոսկվայի պետական կոնսերվատորիա՝ սովորելով հայտնի կոմպոզիտոր Նիկոլայ Յակովլևիչ Մյասկովսկու մոտ: Խաչատրյանի վրա անջնջելի տպավորություն է թողել 1933 թվականին Սերգեյ Պրոկոֆևի այցելությունը Մյասկովսկու դասարան: Երիտասարդ կոմպոզիտորը հիացած էր հանճարեղ Պրոկոֆևի արվեստով:

 Կարճ ժամանակում նա հնարավորություն է ստանում համերգներով հանդես գալ Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ ու փոքր դահլիճներում:

Խաչատրյան-կոմպոզիտորի հանճարն առավել վառ կերպով դրսևորվել է նրա սիմֆոնիկ ստեղծագործություններում: 1942-ին Խաչատրյանն ավարտում է Կ. Դերժավինի լիբրետոյով գրված «Գայանե» բալետը, որտեղ սինթեզում է դասական բալետի, ազգային երաժշտության ու խորեոգրաֆիկ արվեստի ավանդույթները: «Գայանե»-ն այժմ հայրենական և արտասահմանյան թատրոնների երկացանկի անբաժանելի մասն է: Մեծ ճանաչում ստացան նաև բալետի երաժշտությունից կազմված երեք սիմֆոնիկ սյուիտները:

Խաչատրյանի հասուն շրջանի ստեղծագործությունների շարքում մեծ տեղ է զբաղեցնում դրամատիկ ներկայացումների համար գրված երաժշտությունը: Այդ ժանրի լավագույն գործերից են «Վալենսիայի այրին» և «Դիմակահանդեսը»: Այդ ներկայացումների երաժշտության հիման վրա գրված սիմֆոնիկ սյուիտներն ինքնուրույն համերգային կյանք են ստացել և հաճախ են կատարվում մեր օրերում:

Խաչատրյանի կյանքում ուրույն տեղ է զբաղեցնում մանկավարժական գործունեությունը: Տարիներ շարունակ նա վարում էր Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան կոնսերվատորիայի և Գնեսինների անվան երաժշտական ինստիտուտի կոմպոզիտորական դասարանները:

 


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Search