Հայաստանում նշում են Համբարձման տոնը:
Հայաստանում նշում են Համբարձման տոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այն որպես տոն հաստատվել է 4-5-րդ դարերում եւ նշվում է Զատկից հետո 40-րդ օրը:
Տոնի հիմքում ավետարանական պատմությունն է այն մասին, թե ինչպես հարություն առած Հիսուս Քրիստոսն առաքյալներին կանչեց Երուսաղեմի մերձակայքում գտնվող Ձիթենյաց լեռ եւ պատվիրեց. «Ուրեմն գնացեք, բոլոր ազգերն աշակերտեցեք՝ նորանց մկրտելով Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով, նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ, որ ձեզ պատվիրեցի, պահեն»:
Այս խոսքերով Նա սկսեց հեռանալ եւ անհետացավ ամպերում: Մինչ առաքյալները երկինք էին նայում, երկու հրեշտակ հայտնվեց եւ ավետեց, որ ժամանակին Քրիստոս կրկին կհայտնվի՝ մարդկության Դատաստանի եւ երկնքի արքայությունը հաստատելու համար. «Նա կգա նույն կերպարով, որով Նրան տեսաք երկինք համբարձվելիս»: