Հանրահայտ հայ երաժիշտ, Sistem of a Down խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը որպես կոմպոզիտոր միացել է «Կոլովրատի մասին լեգենդը» ֆիլմի նախագծին:
Սերժ Թանկյանը կստեղծի ռուսական «Կոլովրատի մասին լեգենդը» ֆիլﬕ երաժշտությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ցենթրալ Փարթներշիփ ռուսական կինոընկերության պաշտոնական էջի հաղորդմամբ՝ Թանկյանը վաղուց ցանկանում էր էպիկական ֆիլմերի համար երաժշտություն գրել, և այս ֆիլմը լինելու է իր առաջին փորձը կոմպոզիտորի կարգավիճակում:
« Ես արդեն մի քանի ամիս աշխատում եմ «Կոլովրատովի մասին լեգենդը» ֆիլմի համար: Երազել եմ այսպիսի նախագծերում աշխատել և հպարտանում եմ դրանով»,- նշել է Սերժ Թանկյանը:
Ֆիլմում ստեղծվել է 6 երաժշտական պատմություն, որի մի մասը էլեկտրոնային է, իսկ գործիքային մասը System of a Down խումբը գրելու է առանձին:
Ֆիլմի գլխավոր ռեժիսոր և պրոդյուսեր Ջանիկ Ֆայզիևի խոսքով` Սերժ Թանկյանը ստեղծել է այնպիսի երաժշտություն, որը կարելի է դասել լավագույն կինոերաժշտությունների շարքում:
Ֆիլմի երաժշտության աշխատանքները կավարտվեն 2017 ամռանը , այն կցուցադրվի 2017 թվականի նոյեմբերի 30-ին: