Աշխարհին ավելի քան 1200 ստեղծագործություն տված երգիչը չէր կարող նման պատվի չարժանանալ։
Հոլիվուդի փառքի ծառուղիում կբացվի Շառլ Ազնավուրի աստղը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր անունով աստղ կունենա Հոլիվուդի փառքի ծառուղիում։ Այս մասին տեղեկացնում է Asbarez.com-ը։ Աստղի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին։ Քալիֆորնիա նահանգի սենատի պատգամավոր Քեւին դե Լեոնը նույնպես ներկա կլինի այս նշանակալից իրադարձությանը։
Տաղանդավոր երաժշտի աստղը կտեղադրվի «Pantages» թատերասարհի դիմաց, որտեղ հոկտեմբերի 28-ին նախատեսված է 92-ամյա երգչի համերգը։