Artsakhpress

Սփյուռք

«… Իմ ամբողջ կյանքն ինքս իմ հանդեպ հաղթանակ է». Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

«... Ես չեմ հավատում ոգեշնչմանը, հավատում եմ քրտնաջան աշխատանքին։ Ես վարպետի պես աշխատում եմ յուրաքանչյուր բառիս վրա, հղկում յուրաքանչյուր արտահայտություն։ Եթե պետք է օրեր, շաբաթներ կամ նույնիսկ ամիսներ անցկացնել ճիշտ արտահայտությունը գտնելու համար, ես համառորեն անում եմ դա». Շառլ Ազնավուր:

«… Իմ ամբողջ կյանքն ինքս իմ հանդեպ հաղթանակ է». Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

«… Իմ ամբողջ կյանքն ինքս իմ հանդեպ հաղթանակ է». Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, մայիսի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դարի արվեստագետ», «ֆրանսիացի փոփ-աստված», «շանսոնի վարպետ», «ֆրանսիացիների Ֆրենկ Սինատրա». ինչպես ասես չեն կոչել երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրին: Կենդանի լեգենդն այսօր՝ մայիսի 22-ին տոնում է ծննդյան տարեդարձը. Շառլ պապիկն այսօր դարձավ 94 տարեկան: Բայց նրան պապիկ անվանելն այնքան էլ ճիշտ չէ: Էլ ո՞ւմ եք ճանաչում, որ 94 տարեկանում հանդես է գալիս բազում համերգներով, ճամփորդում է աշխարհով մեկ, իրականացնում ոչ միայն համերգային, այլև բարեգործական ու բազում այլ ծրագրեր, լի է անսահման դրական էներգիայով ու ինչ-որ լավ բան անելու ցանկությամբ:

…Ազնավուրին առաջին անգամ «հանդիպեցի» 12-13 տարեկանում. մեր ձայնագրիչից հաճախ էին հնչում նրա «She»-ն «La Bohème»-ը: Իրական կյանքում առաջին հանդիպումը տեղի ունեցավ ավելի ուշ. բոլորովին անսպասելի, երանելի 2015-ին՝ System of a Down-ի հայաստանյան լեգենդար համերգի օրը՝ օդանավակայանում: Այն ժամանակ Ազնավուրի հետ խոսել չհաջողվեց, բայց ո՞վ կմտածեր, որ նույն 2015-ի հոկտեմբերին նա կրկին կվերադառնա Հայաստան և «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում կնշի՝ Հայաստան գալիս միշտ իրեն երջանիկ է զգում: «Ես և իմ աշխատանքը ձուլվում ենք: Երբեք չեմ դադարում աշխատել. միգուցեարվեստագետի գաղտնիքը դրանում է»,-նշել էր հանրահայտ արտիստը:

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով և արհամարհանքով լի ժպիտներ. «Մի համառեք», «Ոչինչ չունենք ձեզ համար», «Թողեք ձեր հասցեն, կգրենք», «Ամեն պատահական մարդու վրա կորցնելու ժամանակ չունենք»…Ես ճաշակել եմ այդ բոլորը: Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել եմ արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ: Կասկածն ու հուսահատությունը, բախտ չունենալու զգացողությունը հաճախ են գետնել ինձ, բայց ցավս թաքցրել եմ, քաշվել եմ պատյանիս մեջ և ուժ հավաքել դիմանալու, պայքարելու համար…». Շառլ Ազնավուր:

Հանրահայտ այս տողերը քանիսի՜ համար են ոգեշնչման աղբյուր դարձել. Ֆրանսիայում ծնված, քմահաճ Փարիզն ու ամբողջ աշխարհը նվաճած արվեստագետի կենսագրությունը լեգենդի պես պտտվում է նրա բոլոր հայրենակիցների շուրթերին: Ամեն ինչ չէ, որ հեշտ է տրվել նրան:

«Հավանաբար, իմ ամբողջ կյանքը ինքս իմ հանդեպ հաղթանակ է։ Ես սկսել եմ զրոյից, ինքնուրույն եմ ամեն ինչ սովորել. երաժշտություն, գրականություն, դերասանական վարպետություն։ Այդ տարիներին ուսումը վճարովի էր, իսկ իմ ընտանիքի հնարավորությունները՝ համեստ, այդ պատճառով էլ շուտ լքեցի դպրոցական նստարանը և այդ պահից սկսած ստիպված էի կյանքում ամեն ինչին ինքնուրույն հասնել». Շառլ Ազնավուր:

1946 թ. հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ ծանոթությունն ամբողջությամբ փոխեց նրա կյանքը, և ընդամենը մեկ տասնամյակ անց՝ 1956 թվականին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում ցնցող ելույթից հետո ֆրանսիական մամուլը գրեց. «Ֆրանսիան ազնավուրացված է»:

«Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտենալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա»… Ազնավուրի հիթերի ոչ ամբողջական ցանկն է: Հիթեր, որ արդեն քանի՜-քանի սերունդներ են սիրում:

Լեգենդի աներևակայելի տաղանդն իր արտացոլումն է գտել ոչ միայն երգարվեստում, այլև կինոյում: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Կրակե՛ք դաշնակահարի վրա», «Սատանան և տասը պատվիրանները», «Արարատ», «Հայր Գորիո» և այլն:

«Ապրելու համար մի ելք կա միայն: Քեզ զիջում են միայն այն դեպքում, երբ քո կարիքն են զգում: Իսկ եթե չէ, բարի ճանապարհ: Նշանակում է՝ նախ պետք է օգտակար դարձնես քեզ, ապա՝ անհրաժեշտ մյուսներին». Շառլ Ազնավուր:

Ազնավուր արվեստագետն ու հասարակական գործիչն ամուր կառչած է հայրենիքին: Հայաստանը մշտապես նրա ուշադրության կենտրոնում է: Ազնավուրն իր բարեգործական գործունեությունը Հայաստանում սկսել է 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո: Դրան հաջորդող 30 տարում նրա մարդասիրական ջանքերն ուղղվել են երկրում իրականացվող բազմաթիվ բարեգործական ծրագրերի: 2017 թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը, որոշեցին հետամուտ լինել իրենց այս գործունեությանը և մեկ քայլ էլ առաջ գնալ՝ ստեղծելով «Ազնավուր» հիմնադրամը: Հիմնադրամի պաշտոնական կայքը՝ aznavourfoundation.org-ը տեղեկացնում է, որ հիմնադրամի առաջին նախագիծը Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծումն է, որտեղ կգործեն լեգենդար արվեստագետի ինտերակտիվ թանգարանը և կրթամշակութային կենտրոն բազմաբնույթ միջոցառումների, դասընթացների համար:

Ազնավուրն ու նրա ընտանիքը որոշել են «Ազնավուր» կենտրոնին նվիրաբերել իրենց արժեքավոր անձնական իրերը՝ ստեղծելու Ազնավուրի կյանքի վավերական, կենդանի և ինտերակտիվ վերապատումը: Կենտրոնում կիրականացվեն այնպիսի ուսումնական ծրագրեր, ինչպիսիք են երաժշտության, կինոյի և ֆրանսերենի դասընթացները:

«Աշխատասիրությունը հայի գենի իմ ամենակարևոր գծերից է». Շառլ Ազնավուր:

Վերջերս լեգենդի ինքնազգացողությունն այնքան էլ լավ չէր, բացի այդ նա կոտրվածք էր ստացել: Ճապոնական hipjpn.co.jp կայքը փոխանցում է, որ մայիսին Ազնավուրի՝ Ճապոնիայում կայանալիք համերգները տեղափոխվել են 2018 թ. սեպտեմբեր: lefigaro.fr-ն էլ փաստում է՝ Ազնավուրը խոստացել է, որ հունիսի 5-ին հանդես է գալու Մոնակոյում. արտիստը շարունակելու է հիացնել իր երկրպագուներին աներևակայելի կամքի ուժով ու տաղանդով:

Ավանդույթի համաձայն` Ազնավուրի տարեդարձը հայրենիքում կնշանավորվի գեղեցիկ համերգով: Միջոցառումը կանցկացվի մայիսի 22-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակում: Երգչի ծննդյան 94-ամյակին նվիրված տոնակատարությանը հանդես կգան «Lukas Madoyan’s Band»-ը, «Sonet Band»-ը, «Re Minour»-ը և Ջիվան Գասպարյան կրտսերը, Հայկ Պետրոսյանը:

«Ես չեմ վախենում մահից, ես պարզապես երջանիկ եմ, որ ապրում եմ, տեսնում եմ, լսում եմ, զգում եմ, վայելում եմ շրջապատող աշխարհը». Շառլ Ազնավուր:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին
Search