Արցախի գինեգործները ցանկանում են ընդլայնել ռուսական շուկայում իրենց ներկայությունը:
Արցախի գինիները ռուսական շուկայում հեռանկար ունեն
Արցախի գինեգործները ցանկանում են ընդլայնել ռուսական շուկայում իրենց ներկայությունը: Այս մասին, ինչպես հայտնում է «Արցախպրես»-ը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ Կարեն Ասոյանը:
Նրա խոսքով՝ անցյալ տարի իր մասնակցությամբ գինիների՝ ռուսական առաջատար մասնագետներն այցելել են Հայաստան: «Իմ խնդրանքով նրանք եղան նաեւ Արցախում, քանի որ Ստեփանակերտի գինու գործարանը պատրաստվում է մեծ ծավալների արտադրանքով դուրս գալ ռուսական շուկա: Ռուսական մասնագետները գործարանի արտադրանքի մակարդակը բավականին բարձր գնահատեցին, այնպես որ՝ արտասահմանում դրա որակի հանդեպ պահանջներ չեն լինի»,- նշեց Ասոյանը:
Նա նաեւ հավելեց, որ Հայաստանի պետական մարմիններն իրենց հերթին պատրաստ են կազմակերպչական ցանկացած աջակցություն ցուցաբերել արցախյան ձեռնարկություններին՝ իրենց ապրանքը Ռուսաստանում առաջ մղելու համար: