Իտալիայում վաճառքի է հանվել ամրոց՝ մի ամբողջ գյուղի հետ միասին:
Իտալիայում մի ամբողջ գյուղ են վաճառում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խոսքը Դի Սիսմանո ամրոցի մասին է, որը 1054 տարի շարունակ պատկանում է Ֆլորենցիայից Կորսինի հայտնի ընտանիքին: Bloomberg-ը նշում է, որ գնորդը կարող է իրեն իսկական ֆեոդալ զգալ:
Ամրոցը գտնվում է Հռոմից մեկուկես ժամ հեռավորությամբ: Կալվածքի ընդհանուր մակերեսը 850 հեկտար է: Տարածքը ներառում է անտառ, դաշտեր, արոտավայրեր, 18 ակր ձիթենու տնկադաշտեր, 17 ֆերմա, ինչպես նաեւ 7 առանձնատուն:
Ամրոցի մակերեսը 18 հազար քառակուսի մետր է՝ ներառյալ ներքին բակը եւ ամրոցին հարող լողավազանը: Մինչեւ վերջերս Կորսինիներն օգտագործել ամրոցի միայն մի մասը, այդ պատճառով գնորդը ստիպված կլինի կարգի բերել այն:
Ըստ Gazeta-ի, եվրոպացի ֆեոդալ զգալու համար հարկավոր է վճարել ընդամենը 8.3 մլն դոլար: