Եթե ղարաբաղյան հարցի պատճառով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խոշոր ընդհարում լինի, դա կհանգեցնի Ադրբեջանի միակողմանի ոչնչացմանը:
Կոմանդոս. Բախման դեպքում Ադրբեջանն ամբողջովին կոչնչացվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 3, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Փետրվարի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ղարաբաղյան պատերազմի մասնակից, գեներալ մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը (Կոմանդոս) հայտնում է News.am-ը:
Նրա խոսքով, սա նաեւ շատ փորձագետների, Ադրբեջանի դաշնակիցների ու Թուրքիայի տեսակետն է: «Մենք պատերազմ չենք ուզում, բայց Ադրբեջանը կարող է ավանտյուրայի գնալ: Հիմք ընդունելով միջազգային իրավունքը՝ մենք կարող ենք հասցնել ու կհասցնենք կանխիչ հարված»,- շեշտել է Արկադի Տեր -Թադեւոսյանը: Կոմանդոսը նաեւ հավելել է, որ Ադրբեջանում շատ բարդ իրավիճակ է ձեւավորվել ազգային փոքրամասնությունների դրության համատեքստում: