Artsakhpress

Հասարակական

Կոմանդոսին «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում կշնորհվի

Կոչումները կշնորհվեն սեպտեմբերի 13-ին՝ Տիգրան Մանսուրյանի համերգից առաջ։

Կոմանդոսին «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում կշնորհվի

Կոմանդոսին «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում կշնորհվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ՀՀ բանակի գեներալ-մայոր, արցախյան ազատամարտի հերոս Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանին (Կոմանդոս) «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում  կշնորհվի: Որոշումը Գյումրու ավագանին հաստատեց այսօրվա նիստում, հաղորդում է Armeniasputnik.am-ը:
Արկադի Տեր-Թադևոսյանի թեկնածությունն առաջադրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Նա նշեց, որ Կոմանդոսին ներկայացնելու կարիք  չկա. ժողովուրդը լավ գիտի իր հերոսին:
Մեկ այլ որոշմամբ` ավագանին հաստատեց Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար  ու գլխավոր դիրիժորը, ինչպես նաև Գյումրու կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանին ևս «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում շնորհել։
Ռոբերտ Մլքեյանի թեկնածությունը ներկայացրեց Գյումրու քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը:
Որոշումներն ընդունվել են միաձայն։
Կոչումները կշնորհվեն սեպտեմբերի 13-ին՝  Տիգրան Մանսուրյանի համերգից առաջ՝  Գյումրու «Սև Բերդ» ամրոցում։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-:

     

Քաղաքական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Արցախի քաղաքացի հանդիսացող վարորդների վրա բալային համակարգն առայժմ չի կիրառվի

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Նախագահի խորհրդականը` զինծառայողների՝ հեռախոս ունենալու և օգտագործելու կարգի մասին

Search