Artsakhpress

Տնտեսական

Հայկական գինիները ներկայացվել են Ամստերդամի «Գինիների մասնագիտական փառատոն 2016»-ին

Ամստերդամում հունվարի 11-13-ը կայացած «Հորեկավա» սննդի փառատոնի շրջանակներում անցկացվող «Գինիների մասնագիտական փառատոն 2016»-ին` Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ, ներկայացվեցին Հայաստանի հինգ գինեգործական ընկերություններ` «Զորահ», «Տրինիտի», «Ոսկենի», «Կարաս» և «Արմենիա»:

Հայկական գինիները ներկայացվել են Ամստերդամի «Գինիների մասնագիտական փառատոն 2016»-ին

Հայկական գինիները ներկայացվել են Ամստերդամի «Գինիների մասնագիտական փառատոն 2016»-ին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։

Փառատոնի բացման արարողությունն իրականացրեցին փառատոնի գլխավոր տնօրեն Յան-Սեբաստիան ֆան Լիսումը և Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:

Իր հանդիսավոր խոսքում ՀՀ դեսպանը ողջունեց հայկական գինիների ներկայացումը եվրոպական շուկայում, հատկապես` մասնագիտական դաշտում, ինչը հնարավոր դարձավ հազարամյակների գինիների արտադրության ավանդույթները երիտասարդ հայ մասնագետների կողմից ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ սպառողների լայն շրջանակի հասանելի դարձնելու շնորհիվ` հնարավորություն տալով վայելելու նրանց բուրմունքի ու համային ողջ հարստությունը:

Փառատոնի շրջանակներում հայաստանցի գինեգործները հնարավորություն ունեցան նաև համտես-ցուցադրության միջոցով ներկայացնելու իրենց կողմից արտադրվող գինիները և դրանց պատրաստման առանձնահատկությունները:

Փառատոնն ամեն տարի ունենում է ավելի քանի տասը հազար այցելու` ներկրողների, մասնագետ խոհարարների, ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների շրջանակներից:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Երեք զինծառայողի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. 32 զինծառայողից կատարվել է նմուշառում

Ժամանակավորապես արգելվում է մուտքը Հայաստանից Արցախ. կան բացառություններ

ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

Նոր զարգացումներ Արցախում․ պայքարը թեժանում է

Արցախում կորոնավիրուսի վարակման դեպք չի արձանագրվել. 3 մեկուսացված քաղաքացի կա. ԱՀ ԱՆ

Հեռախոսակապի ծառայությունները և շարժական համացանցը ժամանակավորապես կաշխատեն խափանումներով

Ֆինանսների նախարարությունը Վիտալի Բալասանյանից փաստեր է պահանջում

ԱՀ ՊՆ-ն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

Արցախի ընտրություններին մեկնող դիտորդներն արագ թեստավորում կանցնեն

Search