Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը նախազգուշացրել է պետության տարածքում 2015 թվականի երկրորդ կեսին մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի բարձր վտանգի մասին:
Ղրղզստանի ԱԻՆ-ը նախազգուշացրել է հնարավոր ավերիչ երկրաշարժի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ria.ru-ի հաղորդմամբ՝ նման կանխատեսումը տեղադրվել է երկրի ԱԻՆ-ի պաշտոնական կայքում:
Ղրղզստանը գտնվում է ավերիչ երկրաշարժերի գոտում: 2008 թվականի հոկտեմբերին Ղրղզստանի և Չինաստանի սահմանի մոտակայքում գտնվող ղրղզական Նուրա գյուղը գրեթե ամբողջությամբ ավերվել է 8 բալանոց երկրաշարժի հետևանքով:
Ղրղզստանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմոլոգիայի ինստիտուտի կանխատեսման համաձայն՝ սեյսմիկ վտանգի մեծացման հերթական փուլը սպասվում է 2015 թվականին երկրի ողջ տարածքում:
«Ամենավտանգավորը Տաջիկստանի և Չինաստանի հետ Բաթկենի և Օշի մարզերի սահմանամերձ գոտիներն են, որտեղ հնարավոր են 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժեր»,- հաղորդում է գերատեսչությունը: