Artsakhpress

Մշակույթ

«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմով

Մայրաքաղաքում հուլիսի 13-20-ն անցկացվելիք «Ոսկե ծիրան» Երևանի 11- րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմն արդեն հայտնի է: Ֆիլմերն ավանդաբար կներկայացվեն կինոփառատոնի չորս` Խաղարկային, Վավերագրական, «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ» մրցույթներում, որոնցից յուրաքանչյուրը կունենա ժյուրիի իր կազմը:

«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմով

«Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմով

Մայրաքաղաքում հուլիսի 13-20-ն անցկացվելիք «Ոսկե ծիրան» Երևանի 11- րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմն արդեն հայտնի է: Ֆիլմերն ավանդաբար կներկայացվեն կինոփառատոնի չորս` Խաղարկային, Վավերագրական, «Հայկական համայնապատկեր» և «Կորիզ» մրցույթներում, որոնցից յուրաքանչյուրը կունենա ժյուրիի իր կազմը: 95 երկրներից ներկայացված ավելի քան 1500 հայտերից ընտրվել է մոտավորապես 70 ֆիլմ: Տասնմեկ տարվա պատմություն ունեցող «Ոսկե ծիրանը» կմեկնարկի ուղիղ մեկ ամսից:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը հունիսի 13-ին հրավիրված ասուլիսի ընթացքում ներկայացրեց փառատոնի «Միջազգային խաղարկային մրցույթը»: «Ներկայացված է 12 խաղարկային ֆիլմ, ինչպես և նախորդ տարի: Միգուցե այս տարի թիվն ավելանա ևս մեկով, սակայն չենք ցանկանում, որ ժյուրին ծանրաբեռնված լինի: Ներկայացված են թե անվանի, թե սկսնակ ռեժիսորների գործեր, որոնցից շատերն են ցուցադրվել բազմաթիվ կինոփառատոններում: Բավական հետաքրքիր ծրագիր է: Կինոնկարները հիմնականում բարոյական ճգնաժամի մասին են»,-«Արցախպրես»-ի փոխանցմամբ, նշեց Ստամբոլցյանը:

Խաղարկային մրցույթն այս տարի ղեկավարելու է իտալացի կինոքննադատ, պրոդյուսեր Մարկո Մյուլերը, ով աշխատել է բոլոր հայտնի կինոփառատոններում, իսկ 7-8 տարի ղեկավարել է Վենետիկի միջազգային կինոփառատոնը: Բացի այդ, ժյուրիի կազմում ընդգրկված են օպերատոր Քրիստիան Բերգերը, ով վարպետության դասեր կանցկացնի Հայաստանում, ինչպես նաև Հունաստանից մեր հայրենակից Պետրոս Մարկարիսը: Ժյուրիի կազմում ընդգրկված են նաև նախորդ տարվա հաղթող սերբ ռեժիսոր Սրդան Գոլուբովիչը և դերասանուհի Աննա Մուգլալիսը:

Ներկայացնելով «Միջազգային վավերագրական մրցույթ»-ը` փառատոնի փոխտնօրեն Արա Խանջյանը նշեց, որ այս տարի 700-ից ընտրվել է 12 ֆիլմ: «Միջազգային վավերագրական մրցույթի ժյուրին այս տարի ղեկավարելու է իտալաբնակ հայազգի ռեժիսոր Երվանդ Ջանիկյանը, ժյուրիի կազմում ընդգրկված են կինոքննադատներ Սերգեյ Տրիմաչը, Ջիոնա Նաձարոն, Վիկտորիա Բելոպոլսկայան և ռեժիսոր Սվետոսլավ Ստոյանովը»,-նշեց Խանջյանը:

«Ոսկե ծիրան» փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրի համադրող Րաֆֆի Մովսիսյանն ընդգծեց, որ «Հայկական համայնապատկեր» մրցույթում ներառված է 18 ֆիլմ` 120 ներկայացվածներից: «Մեծ մասը հայկական արտադրության ֆիլմեր են, որոնք շատ լավ որակ ունեն: Ժյուրիի նախագահն է Ժան-Քրիստոֆ Ֆերարին: Ժյուրիիկազմում ընդգրկված են նաև կինոռեժիսորներ Մարատ Սարգսյանը, Մարիա Սահակյանը, Գեորգի Գոգոբերիձեն և պրոդյուսեր Կարեն Արիկյանը»,-նշեց Մովսիսյանը:

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահն է կինոգետ Էրեզ Փերին: Նրան կօգնեն պրոդյուսեր Ռոն Դայենսը և կինոքննադատ Դիլյարա Տասբուլատովան:

Կազմակերպիչները խոստանում են, որ այս տարի ևս կինոսերները հնարավորություն կունենան վայելել հետաքրքրիր ֆիլմեր: Փարաջանովի հոբելյանին նվիրված փառատոնն այս տարի կմեկնարկի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ:

Նախորդ տարիների նման, այս տարի ևս փառատոնը կմեկտեղի Երևանում համաշխարհային կինոարվեստի և, մասնավորապես, հեղինակային կինոյի ինչպես վերջին տարիների, այնպես էլ նախորդ տասնամյակում ստեղծված լավագույն ֆիլմերը և նշանավոր ներկայացուցիչներին: Փառատոնի այս տարվա մեկնարկը նվիրված է համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի 90 –ամյա հոբելյանին: «Ոսկե ծիրան»-ի շրջանակում տեղի կունենան անվանի ռեժիսորի բոլոր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ, ինչպես նաև կներկայացվեն Փարաջանովին նվիրված ֆիլմեր` ստեղծված տարբեր տարիներին: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։

«Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search