ԱՄՆ-ն ակնկալում է, որ F-16 կործանիչներն Ուկրաինա կուղարկվեն արդեն 2024 թվականին։
Պենտագոն. 2024 թվականին Ուկրաինային կտրամադրվեն F-16 կործանիչներ
28 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։
«Մենք կանխատեսում ենք, որ F-16-ները կմատակարարվեն այս տարի»,- ասել է նա։
Այնուամենայնիվ, Ռայդերը չի նշել Ուկրաինա ինքնաթիռների առաքման ժամկետները: