Artsakhpress

Հարցազրույց

Անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ երաշխավորելու ԼՂ բնակիչների իրավունքները և անվտանգությունը. Ֆրանսիայի դեսպան Անն Լույո

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, որը մի քանի օրից ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, հավատացնում է՝ երբեք չի մոռանա այս երկիրը, որի ժողովուրդն իրեն տպավորել է իր տոկոնությամբ, ապագայի ծրագրեր կազմելու ունակությամբ՝ ի հեճուկս 2020 թ. պատերազմի հետևանքով ստեղծված դժվարին իրավիճակի:

Անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ երաշխավորելու ԼՂ բնակիչների իրավունքները և անվտանգությունը. Ֆրանսիայի դեսպան Անն Լույո

Անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ երաշխավորելու ԼՂ բնակիչների իրավունքները և անվտանգությունը. Ֆրանսիայի դեսպան Անն Լույո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեսպանը շեշտում է՝ անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ վերջ դնելու նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումներին և երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, իսկ Ֆրանսիան՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համաձայնեցվածկշարունակի անել հնարավորը՝  բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար
Անն Լույոն խոսել է ադրբեջանական ագրեսիայի, Լեռնային Ղարաբաղի հայերի կրած դժվարությունների, հայ-ֆրանսիական հարաբերություններում վերջին 2 տարում գրանցված առաջընթացի, ժամանակից շուտ իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու և դրա պատճառների մասին:
-Տիկին դեսպան, ո՞րը կամ որո՞նք եք համարում Հայաստանում այս երկու տարում Ձեր կատարած ամենամեծ աշխատանքը, ձեռքբերումը՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման, զարգացման տեսանկյունից:
-Ֆրանսիան, ինչպես գիտեք, լիովին հանձնառու է խաղաղության գործընթացին, և ես ակտիվորեն աջակցել եմ Հարավային Կովկասում մեր հատուկ հանձնակատար Բրիս Ռոքֆոյի կողմից կատարած աշխատանքին, որը նա իրականացրել է նախագահ Մակրոնի և այս տարվա ապրիլին Հայաստան այցելած արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի խնդրանքով։ Մեր երկկողմ հարաբերությունների մակարդակով վերջին երկու տարիների ընթացքում զգալի կարևոր առաջընթաց է գրանցվել՝ շնորհիվ երկու կառավարությունների հանձնառության։ Հատկապես ուրախ եմ դեսպանությունում պաշտպանական առաքելության ստեղծման կապակցությամբ, որը միտված է մեր պաշտպանական համագործակցության խորացմանը։ Տնտեսական ոլորտում 2021 թ. դեկտեմբերին նախարարներ Միրզոյանի և Լըմուանի ստորագրած ճանապարհային քարտեզը հնարավորություն է ընձեռել ֆրանսիական կողմին լրացուցիչ պարտավորություն ստանձնել՝ հատկապես Հայաստանում արտահանման և ներդրումների աջակցման միջոցով, մասնավորապես՝ արևային էներգիայի ոլորտում։ Զարգացման ֆրանսիական գործակալությունը հատկացրել է 100 միլիոն եվրոյի չափով պետական ​​քաղաքականության խոշոր վարկ և ներկայացուցչություն բացել Երևանում՝ դեսպանության հարկի տակ, ինչը հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել և ակտիվացնել իր գործունեությունը ոռոգման, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։
Եվրամիության հետ նաև աջակցել ենք օրենքի գերակայության ամրապնդմանը՝ Ներքին գործերի և Արդարադատության նախարարությունների հետ համագործակցության միջոցով։
Մշակութային և կրթական ոլորտներում ևս մեր համագործակցությունը զգալի առաջընթաց է արձանագրել։ Պաշտոնապես 2022 թ. ստեղծված Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտն արդեն պատրաստում է մշակութային խոշոր ծրագիր և ուսումնական տարվա սկզբին ֆրանսերենի դասընթացների համար իր դռները կբացի բոլոր լսարանների առջև։ «Ֆրանսիա-Հայաստան Ժառանգություն» հավակնոտ ծրագիրը, որը դեսպանությունն իրականացնում է Ժառանգության ազգային ինստիտուտի և Լուվրի թանգարանի հետ համատեղ, հնարավորություն է ընձեռել վերապատրաստել ժառանգության հայ մասնագետների և մեկնարկել  թանգարանագիտության և վերականգնման ծրագրեր Էրեբունի թանգարանի և Տաթևի Մեծ Անապատի հետ։ Ի վերջո, ուսումնական տարվա սկզբին Հայաստանի կրթության նախարարության հետ ինտենսիվ շփումների արդյունքում մեկնարկելու ենք հավակնոտ նախագիծ՝ ուղղված Հայաստանում ֆրանսերենի ուսուցման ամրապնդմանը:
Ողջունում եմ նոր մարզերի ներգրավվումն ապակենտրոնացված համագործակցության մեջ, մասնավորապես Օվերն Ռոն Ալպը Սյունիքի և Օ դը Ֆրանսը Վայոց ձորի հետ՝ ի լրումն արդեն իսկ ակտիվ 30 գործընկերության, որոնք հնարավորություն են տվել զարգացնել արդյունավետ գործակցություններ՝  մասնագիտական կրթության ​​ոլորտում՝ օրինակ CEPFA-ի /Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն հիմնադրամի/ հետ: Ի վերջո, նշեմ դեսպանատան աջակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակությանը:
-Ի՞նչ «ժառանգություն» եք թողնում նորանշանակ դեսպանին Հայաստանում, ի՞նչ կիսատ մնացած կարևոր անելիքներ կան, որոնք նոր դեսպանը պետք է անպայման շարունակի:
-Յուրաքանչյուր դեսպան շարունակում է նախորդի աշխատանքը՝ հիմնվելով իր նախարարության ցուցումների վրա, բայց նաև բերում սեփական գաղափարները և էներգիան։ Իմ իրավահաջորդ Օլիվիե Դեկոտինին, համոզված եմ, կշարունակի սկսած նախագծերը և սկիզբ կդնի նորերին։
Ի թիվս ամրապնդման ենթակա համագործակցությունների՝ կնշեի տնտեսական ոլորտը, որտեղ երկու կողմից հավելյալ ջանքերի կարիք ունենք՝ Հայաստանում հաստատվելու նպատակով ավելի մեծ թվով ֆրանսիական ձեռնարկություններ ներգրավելու համար: Հսկայական աշխատանք է արվել, մասնավորապես, շնորհիվ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ՝ բարելավելու Հայաստանում բիզնես միջավայրը, ինչը ողջունելի է։ Ես պարբերաբար կապի մեջ եմ եղել այստեղ արդեն իսկ հաստատված ֆրանսիական ընկերությունների հետ, որոնց օրինակը պետք է խրախուսի մյուս ձեռնարկություններին՝ օգտվելու Հայաստանի առողջ տնտեսական միջավայրի ընձեռած հնարավորություններից: Այդ առումով օգտակար կարող են լինել նպատակային, ոլորտային խթանման գործողությունները:
Մնում է նաև ամրապնդել Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, որի նշանակալի հանձնառությունը Լիոնի և Թուլուզի համալսարանների հետ համատեղ, հնարավորություն է տալիս տրամադրել որակյալ կրթություն 2000 հայ ուսանողների: Հուսով եմ՝ համալսարանի տեղափոխման նախագիծը կհաջողի երկու կառավարությունների աջակցությամբ։
Վերջապես, Եվրամիության կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերը կարող են նաև համատեղ հաստատված հստակ ռազմավարությունների հիման վրա ծառայել Հայաստանում ֆրանսիական կառույցների և հասարակական կազմակերպությունների գործունեության խթանմանը։ Առավել ուժեղ Հայաստանը  զարգացած Հայաստանն է։
-Տիկին դեսպան, այս ընթացքում Դուք եղել եք նաև սահմանամերձ շրջաններում, Սյունիքում այցելել եք նաև Ադրբեջանի թիրախավորման հետևանքով տուժած ընտանիքներին, այսինքն՝ անձամբ եք ականատես եղել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքներին: Որպես միջազգային հանրության անդամ՝ ի՞նչ գնահատական ունեք Ադրբեջանի այս վարքագծի վերաբերյալ, ըստ Ձեզ՝ միջազգային հանրության արձագանքն ինչպիսի՞ն պետք է լինի այս պարագայում և արդյոք ներկայիս արձագանքը Ձեզ գոհացնո՞ւմ է:
-Իրականում այցելել եմ 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումներից տուժած գյուղեր՝ Գեղարքունիքում, Վայոց Ձորում և Սյունիքում և կարողացել եմ ականատես լինել խաղաղ բնակչությանը հասցված տառապանքին, որին ցանկանում էի հայտնել իմ համերաշխությունը։
Ֆրանսիան աջակցում է այս ուղղությամբ Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից գործադրվող հետևողական ջանքերին։ 2023 թ. հունվարի 23-ին ձևավորված Եվրամիության քաղաքացիական առաքելությունը դիտորդական աշխատանքների միջոցով նպաստում է սահմանամերձ շրջաններում խաղաղ գործընթացին։ Այս դիտարկումների արդյունքը նպաստում է ԵՄ-ի միջնորդական ջանքերին, սակայն մենք պետք է էլ ավելի ուժեղացնենք ջանքերը, որպեսզի հարգվեն տարածքային ինքնիշխանությունը և մարդկանց իրավունքները:
Մեր երկու կառավարությունների, նախագահ Մակրոնի և վարչապետ Փաշինյանի ամենաբարձր մակարդակով սերտ և մշտական ​​խորհրդակցությունն արտացոլում է մեր հանձնառությունը և ցանկությունը՝ ընդլայնելու միջազգային հանրության աջակցությունը հանուն արդար և տևական խաղաղության։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։
-Ադրբեջանն ամբողջությամբ փակել է Լաչինի միջանցքը, արդեն տևական ժամանակ է, ինչ Արցախի հայությունը հումանիտար ճգնաժամի է բախվել: Թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը այսօր փաստացի չի գործում, սակայննկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Ֆրանսիան այդ խմբի համանախագահ է,  ի՞նչ դերակատարում կարող է ունենալ խնդրի լուծման համար: Դուք անձամբ ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի լուծումը:
-Դեկտեմբերից ի վեր դատապարտել ենք Լաչինի միջանցքի արգելափակումը, որը լրջագույնս վնասում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և կոչ ենք արել կիրառել միջանցքով երթևեկության վերականգնման մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ողջունում ենք ԿԽՄԿ-ի ջանքերը՝ նվազեցնելու արգելափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի հետևանքներըսակայն անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ վերջ դնելու 2020 թնոյեմբերի 9-ի հայտարարության խախտումներին և երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում համաշխարհային անկայունության համատեքստը չի հեշտացնում աշխատանքը, սակայն մենք շարունակում ենք մոբիլիզացված մնալ։
Այդ նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ Ֆրանսիայի նախաձեռնությամբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդի նիստեր են հրավիրվել 2022 թսեպտեմբերին և  դեկտեմբերին: Ֆրանսիան, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համաձայնեցված,կշարունակի անել հնարավորինը՝ ապահովելու առաջընթաց բանակցային գործընթացում։
-Տիկին դեսպան, ամփոփելով Ձեր դիվանագիտական գործունեությունը Հայաստանում՝ այս երկու տարիների ընթացքում Հայաստանում Ձեզ ամենաշատն ի՞նչն է տպավորել:
-Հայաստանում նշանակվելը առանձնահատուկ կարևորություն ունի ֆրանսիացի դիվանագետի համար՝ շնորհիվ  մեր երկու ժողովուրդներին միավորող հնագույն կապերի, որոնք, ըստ Անատոլ Ֆրանսի խոսքերի, պատկանում են «միևնույն ընտանիքին»։ Գալիք տարի ծագումով հայ և սրտով ու համոզմունքով ֆրանսիացի Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունների ամփոփումը պանթեոնում խորհրդանշում է մեր երկու ժողովուրդների մտերմությունը:
Ինձ հատկապես տպավորել է հայ ժողովրդի տոկունությունը, ապագայի ծրագրեր կազմելու ունակությունը՝ ի հեճուկս 2020 թ. պատերազմի արդյունքում ստեղծված դժվարին իրավիճակի: Մեծապես գնահատում եմ հայերի բացառիկ հյուրընկալությունը, իրենց պատմությանն ու հիանալի ժառանգությանը կապված լինելը, ինչպես նաև այլ մշակույթների և հավատքների նկատմամբ բաց լինելը: Հայ ժողովուրդը կարող է կապող օղակ հանդիսանալ նույնիսկ երբեմն հակադիր շահեր ունեցող երկրների միջև։ Սա կարևոր հատկություն է, որին հուսով եմ՝ հավատարիմ կմնա։
-Եվ վերջում, տիկին դեսպան, Դուք ժամանակից շուտ եք ավարտում  Ձեր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, Ֆրանսիան արդեն նոր դեսպան է նշանակել: Դեսպանությունից պարզաբանել էին, որ  Ձեր պաշտոնից շուտ հեռանալը պայմանավորված է անձնական պատճառներով, սակայն, քանի որ այս թեմայով պտտվում են տարբեր խոսակցություններ, այդ թվում, թե Ձեզ հետ են կանչել, կխնդրեմ պարզաբանեք, թե ինչո՞ւ եք 1 տարի շուտ հեռանում Հայաստանից, արդյոք դա բացառապես Ձե՞ր որոշումն է եղել:
-Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված անկայունության մթնոլորտում ապատեղեկատվությունը մեկն է այն զենքերից, որը լայնորեն կիրառվում է ժողովրդավար պետությունների դեմ: Հայաստանում Ֆրանսիայի հանձնառությունը, հավանաբար, դժգոհության տեղիք է տալիս, ինչն էլ կարող է բացատրել մեր գործունեության, իմ անձի և Հայաստանում ֆրանսիական այլ ձեռնարկությունների ներկայացուցիչների մասին շրջանառվող կեղծ տեղեկատվությունը։
Իմ անձի շուրջ ասեկոսեները լոկ զրպարտություն են, որը քրեորեն հետապնդելի է օրենքի գերակայության պայմաններում։ Ուստի, բողոք եմ ներկայացրել՝ թողնելով, որ  արդարադատությունը գործի և վճիռ կայացնի:
Տխուր եմ, որ անձնական և ընտանեկան նկատառումներից ելնելով՝ լքում եմ Հայաստանը հագեցած և անչափ հարուստ երկու տարիներից հետո։ Ես այստեղ թողնում եմ շատ ընկերներ և հեռանում լավագույն հիշողությամբ: Հավատացած եղեք՝ ես չեմ մոռանա ձեր երկիրը։

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search