Իրանից միայն մի քանի ամիս կպահանջվի միջուկային զենք ստեղծելու համար, եթե նա ցանկանա:
Պենտագոնից հայտնում են, որ Իրանը կարող է մի քանի ամսում միջուկային զենք ստեղծել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 մարտի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկանում է Panorama.am-ը` հայտարարել է ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Մարկ Միլին։
«Այն պահից, երբ Իրանը որոշի: Իրանը կարող է միջուկային զենքի համար անհրաժեշտ բաղադրիչ արտադրել երկու շաբաթից էլ քիչ ժամանակում, իսկ իրական միջուկային զենք արտադրելու համար ևս մի քանի ամիս կպահանջվի»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ, ասել է գեներալ Միլին:
Գեներալ Միլիի հայտարարությունը ուղեկցվել է նախազգուշացումով, որ ԱՄՆ-ը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ։
«Մենք՝ Միացյալ Նահանգների զինվորականներս, մի քանի տարբերակ ենք մշակել մեր ազգային ղեկավարության համար, որպեսզի քննարկի, եթե Իրանը երբևէ որոշի իրական միջուկային զենք ստեղծել»,-ասել է Միլին:
WSJ-ը նշում է, որ այս հայտարարությունը կրկնում է ԱՄՆ պաշտոնյաների վերջին գնահատականներն այն մասին, որ Թեհրանը կարող է մի քանի օրվա ընթացքում բավականաչափ անհրաժեշտ բաղադրիչ արտադրել միջուկային ռումբի համար։
Փետրվարին ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը CBS-ին տված հարցազրույցում ասել էր, որ Իրանի ղեկավարությունը չի որոշել վերսկսել միջուկային զենք ստեղծելու նախագիծը։