Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը չի բացառել կործանիչների փոխանցումն Ուկրաինային՝ չնայած օդաչուների երկարատեւ պատրաստման անհրաժեշտությանը։
Սունակը չի բացառել Կիեւին կործանիչների փոխանցումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրում է News.am-ն:
«Ոչ, մենք չենք բացառում։ Մենք ուկրաինացի ընկերների հետ երկխոսության մեջ ենք, թե ինչպես լավագույնս աջակցել նրանց։ Սակայն պետք է հիշել, որ մարտական ինքնաթիռները անհավանական բարդ տեխնիկա են, որի կառավարման համար ամիսներ, եթե ոչ տարիներ կպահանջվեն»,-հայտարարել է նա Talk TV հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ հպարտ է, որ երկրի վարչապետի պաշտոնում գտնվելու 100 օրվա ընթացքում Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու Լոնդոնի ռազմավարությունը փոխվել է եւ ավելի ակտիվացել՝ նշելով, որ Բրիտանիան դարձել է առաջին երկիրը, որը որոշել է Կիեւին մարտական տանկ ուղարկել: