Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն CNN-ի հարցազրույցում ասել է, որ հնարավոր է համարում ռազմական ուժի կիրառումն Իրանի դեմ, եթե այդ երկրի զսպման քաղաքականությունը հաջողության չհանգեցնի։
Նեթանյահուն հնարավոր է համարել ռազմական ուժի կիրառումն ընդդեմ Իրանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 փետրվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ես կասեի, որ եթե զսպումը հաջողությամբ չավարտվի, ապա այլ ընտրություն չի լինի՝ գործելուց բացի»,- ասել է վարչապետը, գրում է News.am-ը։
Նեթանյահուի խոսքով՝ Իրանը «պատերազմ» չի ցանկանում, որովհետեւ տանուլ կտա, եւ այս հարցին «շատ զգույշ» է մոտենում։
Նա նշել է, որ Իրանը չի կատարի անգամ «հարյուր» համաձայնագիր», եթե ցանկանա միջուկային զենք ունենալ։