Ադրբեջանը շուտով կտարհանի Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին:
Ադրբեջանը շուտով կտարհանի Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության վարչության ղեկավար Այխան Հաջիզադեն, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, գրում է News.am-ը։
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ հունվարի 27-ի առավոտյան Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում է իրականացվել: Հարձակման արդյունքում մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Ոստիկանության հաղորդմամբ՝ հարձակվողը միջադեպից անմիջապես հետո ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ հարձակման պատճառը անձնական եւ ընտանեկան խնդիրներն են։