Ֆինլանդիան արտոնել է պաշտպանական արտադրանք արտահանել Թուրքիա՝ հայտնել է Թուրքիայի հետ բանակցություններում Ֆինլանդիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ռիյկա Պիտկյանենը։
Ֆինլանդիան թույլատրել է պաշտպանական արտադրանքի արտահանումը Թուրքիա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Պաշտպանության նախարար Միկո Սավոլան տրանսպորտային միջոցների պաշտպանության համար օգտագործվող պողպատը Թուրքիա արտահանելու թույլտվություն է տվել»,- նշել է Պիտկյանենը: Թույլտվությունը տրվել է Miilux ընկերությանը, որի Թուրքիա արտահանման նախկին հայտը մերժվել է 2021 թ.։ Ֆինլանդիան 2019-ից ի վեր նման արտոնություն չէր տրամադրել, հայտնում է 1lurer.am-ը:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ Թուրքիայի պահանջով անորոշ ժամանակով դադարեցվել են ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ բանակցությունները: