Artsakhpress

Միջազգային

Ռուսաստանն անհրաժեշտ է համարում խորացնել Ուզբեկստանի եւ ԵԱՏՄ-ի կապերը. Միշուստին

ՌԴ-ն անհրաժեշտ է համարում Եվրասիական տնտեսական միության հետ Ուզբեկստանի կապերի խորացումը հետագա համատեղ աշխատանքի համար, դա հզոր ազդակ կհաղորդի ուղիղ կոոպերացիոն կապերին, ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Սամարղանդի ռուս-ուզբեկական բիզնես-համաժողովում:

Ռուսաստանն անհրաժեշտ է համարում խորացնել Ուզբեկստանի եւ ԵԱՏՄ-ի կապերը. Միշուստին

Ռուսաստանն անհրաժեշտ է համարում խորացնել Ուզբեկստանի եւ ԵԱՏՄ-ի կապերը. Միշուստին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնում է News.am-ը։

«Հետագա համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ ենք համարում խորացնել Ուզբեկստանի կապերը Եվրասիական տնտեսական միության հետ։ Շուկայի տարողունակությամբ, արդյունաբերական եւ գյուղատնտեսական պոտենցիալով, փոխադարձ միահյուսված տնտեսություններով Միությունը մտնում է առաջատար տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների մեջ։ Այն մոտ 190 մլն սպառող ունի»,- ասել է Միշուստինը։

Ռուսաստանի վարչապետն ընդգծել է, որ Ուզբեկստանին դիտորդ պետության կարգավիճակ տալու որոշումը հանրապետության առջեւ հետագա տնտեսական աճի նոր հորիզոններ է բացել։

Իսկ ԵԱՏՄ-ին լիարժեք անդամակցությունը հզոր ազդակ կհաղորդի ուղիղ կոոպերացիոն կապերի զարգացման համար փոխգործակցության նոր ուղղություններում։ Եվ եւս մեկ կարեւոր պահ»,- ավելացրել է Միշուստինը։

Մասնավորապես, նրա խոսքով՝ Միությունում հետաքրքրված են այն բանով, որ երաշխավորվի ուզբեկական ապրանքների համապատասխանությունը եվրասիական բարձր չափորոշիչներին։ Դա կարեւոր է չորս հիմնական ազատությունների՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի շարժի իրականացման համար։

«Մեր պետությունների ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը եւ Շավքաթ Միրզիյոյեւը, խնդիր են դրել մեծացնել ապրանքաշրջանառությունը՝ հասցնելով տասը մլրդ դոլարի։ Կարծում եմ, որ բիզնեսի գաղափարները, փոխշահավետ գործարքները եւ նախագծերը կօգնեն հասնել այդքան հավակնոտ նպատակների իրականացմանը։ Ռուսաստանի եւ Ուզբեկստանի կառավարություններն  առավելագույն աջակցություն կցուցաբերեն գործարար շրջանակների նախաձեռնություններին»,- ընդգծել է Միշուստինը։


     

Քաղաքական

«Հայաստանը նոր ականներ է տեղադրել մեր բնակավայրերում և դրանց մոտակայքում ու ականները տեղափոխել է Լաչինի միջանցքով»․ Ադրբեջանի ներկայացուցիչը՝ Հաագայի դատարանում

«Ադրբեջանը դատարանին է դիմում խնդրանքով՝ դադարեցնել ադրբեջանցիների՝ էթնիկ և ազգային պատկանելության հիմքով շարունակական սպանությունները 2020-ի նոյեմբերին ստորագրված հայտարարությունից հետո ՀՀ-ի կողմից տեղադրված պայթուցիկ սարքերի միջոցով»,- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով բանավոր լսումների ժամանակ հայտարարեց Ադրբեջանի փոխարտգործնախարար, արդարադատության միջազգային դատարանում այդ երկրի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը։

ԵԽ ֆրանսիացի պատվիրակը կիսակապակցված և վիրավորական է բնորոշել Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽ բանաձևի մասին Ադրբեջանի հայտարարությունը

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատվիրակ Նատալի Լուիզան անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարանի տարածած հայտարարությանը, որով վերջինս քննադատել է Եվրոպական խորհրդարանում Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) ԵԽ-ի ընդունած բանաձևը:

Ադրբեջանի գործողությունները միտված են ԼՂ ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն. Միրզոյանը՝ Ճապոնիայի ԱԳ նախարարին

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ:

Տնտեսական

Ջեռուցվող ջերմատների տնտեսավարողներին պարարտանյութ կտրամադրվի

Ջեռուցվող ջերմատնային տնտեսություններում բանջարեղենի և ծաղկի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները  կարող են դիմել ԱՀ գյուղատնտեսության նախարարություն բույսերի համար անհրաժեշտ օրգանական պարարտանյութ ստանալու համար:

Ապրանքատեսակների իրացման բարձր գների առնչությամբ իրականացվում են գնագոյացման ուսումնասիրություններ. ՀԾՏՄԿ հանձնաժողով

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, տեսչական և հարկային մարմինների աշխատանքային խմբերի կողմից իրականացվող դիտանցումների արդյունքում արձանագրվող և հանրության կողմից բարձրացվող՝ ապրանքատեսակների իրացման բարձր գների հետ կապված խնդիրների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացվում են գնագոյացման ուսումնասիրություններ: 

Հասարակական

Զարեհ Սինանյանը Վսեվոլոժսկում հանդիպել է Լենինգրադի մարզի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ

Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լենինգրադի շրջանի Վսեվոլոժսկ քաղաքում էր։

Անընդունելի ենք համարում խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված տեղեկության հանրայնացումը. ԱՀ դատախազություն

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտարարություն է տարածել սոցցանցերում շրջանառվող, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականների կողմից ենթադրյալ հափշտակություններ կատարելու մասին, հրապարակումենրի վերաբերյալ:

Խնապատ։ Շրջափակում, օր 51-րդ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով   Արցախի  Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ համայնքում ևս  բազմաթիվ խնդիրներ են առաջացել։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել ևս 3 բուժառու

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ, որոնցից երկուսը ուռուցքային հիվանդություններով և մեկը՝ վիրահատություն պահանջող ախտաբանությամբ, այսօր՝ հունվարի 31-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հունվարի 26-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 30-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 29-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում

Բաքվի պլանը հետեւյալն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյան

Բրիտանական կազմակերպությունը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

Բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբերի կոմունալ վճարումները․ Տեղեկատվական շտաբ

Արցախի գազամատակարարումը վերականգնվել է

Այսօր՝ ժամը 15:00-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի

Search