Սիրիայի հարցով Ռուսաստանի նախագահի բանագնաց Ալեքսանդր Լավրենտևը հայտարարել է, որ Մոսկվան աշխատում է Ռուսաստանում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման կազմակերպման ուղղությամբ։
Մոսկվան աշխատում է Ռուսաստանում Ասադ-Էրդողան հանդիպման կազմակերպման ուղղությամբ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 դեկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին նա ասել է Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է Tert.am-ը։
Նոյեմբերի 20-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Սիրիայի տարածքում «Ճանկ-սուր» գործողության մեկնարկի մասին։ Անկարան կարծում է, որ Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ներգրավված է եղել Ստամբուլի կենտրոնում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությանը։
«Թուրքիան պետք է հաշվի առնի դա (Ռուսաստանի Դաշնությունում բանակցությունների հնարավորությունը): Մենք կարծում ենք, որ նման հանդիպումն ընդհանուր առմամբ դրական և օգտակար կլինի, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», - ասել է Լավրենտևը։
Ավելի վաղ Էրդողանը չէր բացառել, որ կարող է հանդիպել իր սիրիացի գործընկեր Բաշար ալ Ասադի հետ՝ չնայած այս երկրում Անկարայի ռազմական գործողությանը։