Սպիտակ տունը մեղադրել է ՕՊԵԿ+-ին Ռուսաստանի հետ համերաշխ լինելու համար այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ խումբը համաձայնեցրել է նավթի արդյունահանման կրճատումները, ինչը զայրույթ է առաջացրել այն երկրների կողմից, որոնք արդեն իսկ պայքարում են էներգակիրների գնաճի դեմ, որը հարուցվել էր Մոսկվայի ներխուժմամբ Ուկրաինա։
ՕՊԵԿ+-ը նոյեմբերից նավթի արդյունահանման ծավալը կնվազեցնի օրական 2 մլն բարելով. Սպիտակ տունը խմբին մեղադրել է Ռուսաստանի հետ համերաշխ լինելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 հոկտեմբեր, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Tert.am-ը:
ՕՊԵԿ+ խումբը երկու տարվա ընթացքում Վիեննայում իր առաջին հանդիպումից հետո հայտարարել է, որ նոյեմբերից կնվազեցնի արդյունահանման ծավալն օրական 2 մլն բարելով, ինչը համարժեք է համաշխարհային մատակարարման 2 տոկոսին:
Կրճատման որոշումը կայացվել է չնայած հանդիպումից առաջ ԱՄՆ կառավարության լայնածավալ լոբբինգին և նշանավորում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի դիրքի զգալի խարխլում. վարչակազմը ձգտում է նվազեցնել նավթի և բենզինի գները նոյեմբերին կայանալիք կարևոր միջանկյալ ընտրություններից առաջ և զրկել Ռուսաստանին էներգետիկ եկամուտներից:
Բայդենի վարչակազմը քննադատել է կրճատումների քայլը՝ ասելով, որ դա «անհեռատես որոշում է» այն ժամանակ, երբ «էներգակիրների համաշխարհային մատակարարման պահպանումը առաջնահերթ նշանակություն ունի»: Սպիտակ տան խոսնակ Կարինե Ժան Պիերը լրագրողներին ասել է, որ «ակնհայտ է», որ ՕՊԵԿ+-ը «համերաշխ է Ռուսաստանի հետ»: