Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը կիրակի Թայվանի մերձակա շրջան է ուղարկել 22 ինքնաթիռ և չորս ռազմանավ, ասված է կղզու պաշտպանության նախարարության ամենօրյա հաղորդագրության մեջ:
Չինաստանը 22 ինքնաթիռ և չորս նավ է ուղարկել Թայվանի մերձակա շրջան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին ասված է գերատեսչության Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Թայվանը օդային պարեկություն է ուղարկել իրավիճակին հետևելու համար, ռադիոնախազգուշացումներ է տվել և տեղակայել զենիթահրթիռային համակարգեր։
Թայվանի շուրջ իրադրությունը զգալիորեն սրվել Է օգոստոսի սկզբին կղզի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցից հետո: Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգներից մեկը, դատապարտել է Փելոսիի այցը ՝ այդ քայլով տեսնելով ԱՄՆ-ի աջակցությունը թայվանական անջատողականությանը, և մասշտաբային զորավարժություններ է անցկացրել: