Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը հանդիպում է ունեցել բարերար, հանրային գործիչ Ռուբեն Վարդանյանի հետ։
Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը հանդիպել է Ռուբեն Վարդանյանի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ԱՀ Քաղաքաշինության նախարարությունից։
Հանդիպմանը նախարար Սարգսյանը ներկայացրել է պատերազմից հետո հանրապետությունում իրականացվող մեծածավալ շինարարական ծրագրերը, մասնավորապես, մանրամասներ հայտնել իրականացվող մասշտաբային բնակարանաշինության և ենթակառուցվածքների կառուցման վերաբերյալ։
Իր հերթին Ռուբեն Վարդանյանն ընդգծել է, որ կապիտալ շինարարության ոլորտը առանձնակի նշանակություն ունի հետպատերազմյան Արցախում և այդ առումով բազմաթիվ անելիքներ կան, ուստի համակարգված աշխատանքի ու ջանքերի ներդրումն այլընտրանք չունեն։