Artsakhpress

Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներին կոչ է արել ԼՂ և հարակից տարածքներ առաքելություն ուղարկել

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը սեպտեմբերի 29-ին զեկույցով հանդես է եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» «Ժառանգությունը և մշակութային բազմազանությունը ճգնաժամի ժամանակ» թեմատիկ նիստում:

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներին կոչ է արել ԼՂ և հարակից տարածքներ առաքելություն ուղարկել

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչներին կոչ է արել ԼՂ և հարակից տարածքներ առաքելություն ուղարկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ժառանգությունն ու մշակութային բազմազանությունը ճգնաժամի ժամանակ» թեման չափազանց կարևոր է, և հաճախ պահանջում է միջազգային ներգրավվածություն: Հայաստանի համար շատ կարևոր է ներկայումս Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող Լեռնային Ղարաբաղի (Արցախի) տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը։
2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել հայկական ավելի քան 2000 պատմամշակութային հուշարձաններ, ինչպես նաև 12 պետական թանգարաններ և պատկերասրահներ՝ 21000 նմուշներով։ Այս պատմական վայրերի պահպանման հետ կապված լուրջ մտահոգություններ կան՝ հաշվի առնելով վերջին մի քանի տասնամյակների ընթացքում իր տարածքներում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման՝ Ադրբեջանի հայտնի և փաստագրված պրակտիկան, օրինակ՝ Նախիջևանի դեպքում։ Ադրբեջանն իրականացնում է Արցախում և մերձակա տարածքներում հայկական ներկայության պատմական ապացույցները բնաջնջելու քաղաքականություն՝ հայկական հուշարձանների և մշակութային վայրերի միտումնավոր ոչնչացման միջոցով։
Արցախում 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր Հայաստանը շարունակաբար իրազեկում է միջազգային հանրությանը Լեռնային Ղարաբաղում և սահմանին տիրող իրավիճակի մասին։ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական ագրեսիա է ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղություններով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գորիս, Ջերմուկ, Վարդենիս, Կապան, Սոթք քաղաքների և հարակից գյուղերի ուղղությամբ։
Ադրբեջանական ագրեսիան հանգեցրել է հարյուրավոր մարդկային կորուստների, այդ թվում՝ Հայաստանի խաղաղ բնակչության շրջանում։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների պատճառով այժմ վտանգի տակ է գտնվում թիրախային շրջանների հարուստ մշակութային ժառանգությունը՝ ներառյալ ավելի քան 500 հուշարձան, 14 թանգարան՝ 45 000 նմուշներով։
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից հավաքագրված տվյալների համաձայն՝ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերից արդեն տեղահանվել է առնվազն 7600 հոգի։ Այդ մարդիկ այժմ զրկված են իրենց հիմնական իրավունքներից, այդ թվում՝ մշակույթի հասանելիության իրավունքից, որը հակասում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին (հոդված 27), որտեղ ասվում է, որ յուրաքանչյուր ոք ունի հասարակության մշակութային կյանքին մասնակցելու, արվեստից բավականություն ստանալու, գիտական առաջընթացին մասնակցելու և նրա բարիքներից օգտվելու իրավունք:
Այսպիսով, ավելի արդիական է դառնում անդրադառնալ այս խնդրին և իրականացնել դեպի Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելությունը:
Ժառանգությունը և մշակութային բազմազանությունը պետք է լինեն խաղաղ գործընթացի կարևոր մասը: Այսպիսով, կոչ եմ անում միջազգային գործընկերներին իրենց ձայնն ու ներդրումն ունենալ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման գործում:
Ցանկանում եմ ընդգծել, որ ժառանգությունը ճանաչվում է որպես կայուն զարգացման, երկխոսության և խաղաղության կարևոր գործոն։ Մենք խորապես հավատում ենք, որ մշակութային և ազգային ինքնությունների նկատմամբ հարգանքն ու հանդուրժողականությունը կապահովեն ազգերի համար խաղաղ և կայուն ապագա՝ ստեղծելու և հարստացնելու համաշխարհային ժառանգությունը»,- դիմելով անդամ պետությունների ներկայացուցիչներին՝ ասել է ՀՀ ԿԳՄՍ նախարարը:
Նիստին մասնակցել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Ուկրաինայի, Էկվադորի և այլ երկրների, ինչպես նաև «Մշակութային արժեքների պահպանության և վերականգնման ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի» բարձրաստիճան ներկայացուցիչները:
2022 թ. սեպտեմբերի 28-30-ը Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում ընթանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովը», որին մասնակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը: Հայաստանյան պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Դոլարն ու եվրոն թանկացել են

Պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են ավելի քան 48 տոկոսով

Ստեփանակերտում ԱրՊՀ ուսանողների նախաձեռնած գրական-երաժշտական միջոցառմանը միացել են նաև Շուշիի Խ.Աբովյանի անվան դպրոցի սաները

Վերին Լարսում տրանսպորտի երթևեկությունն արդեն իրականացվում է 12 նոր գոտիներով

Ստեփանակերտում տեղի է ունեցել Մոնթե Մելքոնյանին (Ավո) նվիրված հուշ-երեկո

ՀՀ ՊՆ-ում մեկնարկել են զորամիավորումների, ու զորամասերի համալիր ստուգումները

Քիմ Քարդաշյանը, Շերը և այլ հայտնիներ հորդորել են գնել հայկական գրություններով զարդերն ու աջակցել Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգմանը

Մոսկվայի Կրեմլի պատի պանթեոնի տարածքում ծաղիկներ են դրվել Հովհաննես Բաղրամյանի գերեզմանին

Ստեփանակերտում Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել

Search